Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 239 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՆԱԼ «մնալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *menā- «մնալ» (անմիջական նախաձեւ՝ *mēn-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մնաց, մնացված, մնացական, մնացորդ, չմնալի, հարամնաց
Նոր՝
մնայուն, մնացյալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. man- «հապաղել, հանգիստ մնալ»
լատ. maneo «մնալ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 333
Էջ 530, սյունակ 1 Էջ 530
ՄՆԱՍ -ի, -ու, -ից (մնե, մէն) «մի կշռաչափ, մի դրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. μνᾶς
Մատենագիտություն
H. AG 365; Աճ. ՀԱԲ 334
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՆԹՈՒՐ (սխալմամբ՝ մնփուր) «շահոքրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. mantūr < արաբ. manθūr
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 334
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՆՁԵՂ «բեղի, կնճնի, մոծակենի, մոծակի ծառ»
Ստուգաբանություն
նոյնն է մժեղ/խ բառի մնջեղ/խ տարբերակի հետ, քանի որ բեղի-ն կոչւում է նաեւ «մոծակի ծառ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 335
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԱՄ «մի բոյս»
Ստուգաբանություն (թերեւս)
կապ ունի մաշմն բառի հետ (ըստ Ալիշանի)
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇԵԼ (բրբ. մշրել) «մանրել, փշրել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
ծագումով կապուած է մաշել (*< մարշել) բայի հետ (տե՛ս)։ քիչ հաւանական է կապը հնդեւրոպական *mei- «կասեցնել» արմատի հետ։ Բրբ. ր-ն այս դեպքում կամ *մրշել ձեւի մնացորդն է, կամ փշրել բայի ազդեցութեան արդիւնք
Տե՛ս նաեւ
Էջ 531, սյունակ 1 Էջ 531
ՄՇՈՒՇ «մշուշ, մառախուղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *meis- «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» (անմիջական նախաձեւ՝ *misk-) Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ-
Կիսակրկնաւոր կազմութիւն՝ *miskh - > միշ- հնդեւրոպական *meis - «առկայծել, թարթել, մութ, մշուշ, մառախուղ, ամպ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մշուշային, մշուշապատ
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՇՏԻԿ «սրցակ, փունջ (հեղուկ սրսկելու համար)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական muštik
Աղբյուր՝ մ. պ. mušt «բռունցք, ափ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Մատենագիտություն
H. AG 279; Աճ. ՀԱԲ 336
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԳ (-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով)) «մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել, մոգութիւն, մոգակրօնիկ, չարամոգական
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԶԻ «հորթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *mozg’huo «երիտասարդ անասուն, հորթ» (անմիջական նախաձեւ՝ *mozg’ho-)
Բնիկ հնդեւրոպական՝ *mozg’huo (*mozg’ho-) «երիտասարդ անասուն, հորթ» արմատից: (հայ-հունական զուգաբանություն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոզամայր, մոզարած, մոզիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. μόσχος «բողբոջ, ընձյուղ, երինջ, հորթ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 338