Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 238 / 290
ՊՐՃՈՒԿ
«ձիու պոչի վերի մասը»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմված է պրճ- արմատից՝ -ուկ վերջածանցով
ՊՕՌՈՑ
«էշի առնի»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կազմված է ինչ-որ պոռ- արմատից՝ -ոց վերջածանցով
ՋԱԼ
(ջայլ)
«փայտի կտոր, վառելափայտ»
Փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջալութիբ,
ջալոտ(ի),
ջայլակոծել
ՋԱՂՋԵՐ
«վարտիք, անդրավարտիք»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. čaxjīr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջաղջերակապ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
ՋԱՄԱԶ
«ուղտի տեսակ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. jamal
(թերեւս)
«արու ուղտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
ՋԱՄԲ
«կերակուր, ուտել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *gembh
«կծել»
Համընկնում է հնդեւրոպական *gembh «կծել» արմատից ծագող հ. հնդկ. jambhatē «ատամներով բռնում է» բայի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջամբել,
ջամբակեր,
կաթնաջամբ,
օձաջամբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jambhatē «ատամներով բռնում է»
ԶԱՆ
(-ի, -ից, այլեւ -ոյ, -ու)
«ջանք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ye-ni-
«հուզված լինել»
(անմիջական նախաձեւ՝ *iā)
Բնիկ հնդեւրոպական *ye-ni-*iā «հուզված լինել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ջանալ,
ջանասեր,
բազմաջան,
ապաջան,
զրաջան,
մեծաջան,
մշտաջան,
գիշերաջան,
ընդունայնաջան,
ընդվայրաջան,
ժրաջան
Նոր՝
ջանադիր, ջանադրութիւն
ջանադիր, ջանադրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ζῆλος «ջանք, նախանձ»
ավ.
yah- «եռալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 122;
Pok. IEW 501
ՋԱՏԱԿՈՒԿ
«մի բոյս»
(բուսանուն)
Փոխառություն (թերեւս)
կազմուած է իրանականից փոխառեալ ջատակ-իլ բայի արմատից՝ բուսանուանակազմ -ուկ փոքրածանցով:
Տե՛ս նաեւ
ՋԱՏԱՏԵԼ
«տանջել»
Ծագումն անհայտ է (՞)
Աղբյուր՝ ավ. yāt- (՞)
(կապ ունի՞)
«մարմնական վնասուածքի երրորդ աստիճան»
Անստոյգ բառ: (Կապ ունի՞ ավ. yāt- «մարմնական վնասուածքի երրորդ աստիճան» բառի հետ որպէս իրանական փոխառութիւն):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։