Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 235 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՄԻՇԿ (դմիշխ-) «պողպատյա սուր»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. Dimišk «Դամասկոս քաղաքի անունից»
արաբ. Dimišk (Դամասկոս) քաղաքի անունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 674
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՄԴԵՐՔ «մկանունք»
Ծագումն անհայտ է
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՄԴԵԼ ««ի գլուխ ելանել» (ԲՀ)»
Անստույգ (թերեւս)
թերեւս կապ ունի դնդել «ի գլուխ դնել» բառի հետ (ԲՀ)
Տե՛ս նաեւ
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՆԴԵՂ (դնդող-) ««ալիք, ծփանք» (բրբ.)» (բրբ.)
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel- «դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՆԵԼ (*դի-ն-ել, ե-դ «դրեց») «դնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhē- «դնել» (անմիջական նախաձեւ՝ *dhē-n-)
հմմտ. հ. հնդկ. dádhāti «դնում է» (a-dhā-t- հայ. եդ), հուն. τίθημι «դնում եմ», ռուս. деть (ներկա 1-ին դ. дену, հայ. դնեմ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիր, դրական, բանադրել, բարեդիր, գեղեցկադիր, գլխադիր, դիմադրել, խորյադիր, խաւարադիր, որոգայթադիր, ունկնդիր, ենթադրել, ձեռնադրել, ըն-տիր
Նոր՝
հիմնադիր, մեծադիր, պարտադիր, փոքրադիր, բաղադրել, բաղադրիչ, բաղադրութիւն, համադրել, համադրական, համադրութիւն, կետադրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. dádhāti «դնում է» (a-dhā-t- հայ. եդ)
հուն. τίθημι «դնում եմ»
ռուս. деть (ներկա 1-ին դ. дену, հայ. դնեմ)
Մատենագիտություն
H. AG 439; Աճ. ՀԱԲ 675-676
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՆՈՐ ««պատգարակ կամ մահիճ կամ դափոխս» (՞) (ԲՀ)»
Անստույգ (՞)
Կեղծ բառ՝ ստացված դնոց ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 361
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՇԽՈՅ (դժխոյ) (դժխոյ) «թագուհի»
Փոխառություն (հավանաբար)
իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դշխոյութիւն
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈԴԱՆ «արմավ»
Անստույգ
ըստ Աճառյանի՝ թերեւս ՀԳԲ-ի քստան խուրմա «մի տեսակ արմավ» բառահոդվածից քստան > դստան > դոդան > դողան ճանապարհով առաջացած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 676-677
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈԴԵԼ (դոդել) ««նենգել, խարդախել» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δόλος «նենգություն, խարդախություն»
ԲՀ-ի հրատարակիչ Ամալյանը (361) ենթադրում է, հենվելով դոդել տարբերակի վրա, հուն. աղբյուր՝ δόλος «նենգություն, խարդախություն» (հմմտ. նաեւ δολόω «նենգել, խարդախել» բայաձեւը)
Մատենագիտություն
Ամալյան 361
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՈՒՆ -ին «ջրաղացի ցորենի ձագարը»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. dōl
(*դողն ձեւի վրայով) պ. dōl ձեւից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677