Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 234 / 290
ՊԻՐԿ
«պիրկ, ամուր»
Ծագումն անհայտ է
Անհաւանական են վարկածները ինչպէս հուն. σφίγγω «սեղմել, կապել» բայի (*sphig-ro-> *փիրկ>պիրկ), այնպէս էլ բյուրք. *berk- «ուժ, զօրութիւն» արմատից ծագող ձեւերի հետ ունեցած կապի մասին:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պրկել,
պրկումն,
պրկոց,
պրկանք,
ուժգնապիրկ
ՊԼԻԿ
«մի մանրադրամ»
Փոխառություն
Աղբյուր՝ պրս. pūl
«փող»
Կազմւած է պուլ (փուլ < պրս. pūl «փող») արմատից` -իկ ածանցով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 87
ՊՂԵՐԳ
«ծույլ»
Անստույգ
Հազիվ թե կարելի լինի համեմատել հուն. βληχρος «թույլ, դանդաղահոս» բառի հետ, որի ծագումը նույնպես հավաստի չէ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղերգանալ,
պղերգիլ,
պղերգություն,
պղերգաբար,
պղերգագույն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βληχρος «թույլ, դանդաղահոս»
ՊՊՂ-
«ծանր»
Ծագումն անհայտ է
Աճառյանը (ՀԱԲ 4, 90) պալ բառի հետ միասին հանում է հնդեւրոպական *bal- «ուժեղ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պպղաբար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 90
ՊՂՊՈՒՋ
(պաղպուջ, փղփուջ, բղբուջ, պղպուկ)
«պղպջակ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *b(h)(e)u-
«փչել, ուռչել»
(անմիջական նախաձեւ՝ *bul-)
Կրկնավոր կազմություն
Կրկնավոր կազմություն` բնիկ հնդեւրոպական *bul-ից` *b(h)(e)u- «փչել, ուռչել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պղպջակ,
պղպջակել,
պղպջանալ,
փղփջանալ
ՊՆԴՈՒԿ
(պնդեղ)
«կաղին, պնդուկ»
(բարբառային)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. bunduq
բաղարկված պնդ-, պինդ արմատի հետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
ՊՇԼԻԼ
(պշել)
«հիմարանալ, վարել»
(բարբառային)
Ստուգաբանություն (թերեւս)
պիշ «հառուն, սեւեռուն» արմատից:
Պ(Ո)ԼՈԿԵԼ
(բբ)
(պլոկ «մերկ, լերկ մաշկ»), (բ.` պլկել, լոպկել, լպկել, լպուկ «լերկ»)
«պլոկել»
(բարբառային)
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *leub(h)-, *leup-
«կեղեւը հանել, կճպել»
(անմիջական նախաձեւ՝ *louo-b-)
դրափոխությամբ
դրափոխությամբ լոպ- < *louo-b-` հնդեւրոպական *leub(h)-, *leup- «կեղեւը հանել, կճպել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պլկորել,
լոպկուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
луб «կեղեւ»
ռուս.
лупить «պլոկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ՊՈՂԵԼ
(պողել)
«ցրել, վանել, նետել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-
«հրել, քշել»
Որեւէ կապ ունի՞ հնդեւրոպական *pel- «հրել, քշել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երկնապող
ՊՈՂՎԱՏ
(պողոպատ, փողովպատ, պողպատ)
«պողպատ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *pōlavāt
Աղբյուր՝ իրանական *pōlapāt
Փոխառություն իրանական աղբյուրից: Նոր կազմություն է պողպատեայ-ն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պողովատիկ,
պողովատատաշ,
պողպատեայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. պ.
pōlapātēn
մ. պ.
pōlafāter
պ.
pōlād
Մատենագիտություն
H. AG 231;
Աճ. ՀԱԲ 96
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։