Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
-ԱԲԱՐ
«ազատաբար, ընկերաբար, ընտանեբար, լրբաբար, մեծաբար, որդեբար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -բար բաղադրիչից, որ բար-ք բառի արմատն է։ Վերջինս, դերանվանական հիմքին միանալով, կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազատաբար,
ընկերաբար,
ընտանեբար,
լրբաբար,
մեծաբար,
որդեբար,
այսբար,
հիբար,
որբար
Տե՛ս նաեւ
-ԱԳԱՐ
«աչագար, գլխագար, լեզուագար, խելագար»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *gar
«ցավ, հիվանդություն»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -գար բաղադրիչից՝ բարդության երկրորդ բաղադրիչ -> ածանցակերպ -> ածանց անցմամբ։ գար «ցավ, հիվանդություն» արմատը (հմմտ. զարիլ «ցավել», զարադութիւն «աղիքի հիվանդություն, փորհարինք») իրանական ծագում ունի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աչագար,
գլխագար,
լեզուագար,
խելագար
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավեստ.
gaδa
«փչացում, կործանում, աղետ»
հ. հնդկ.
gada-
«հիվանդություն»
Մատենագիտություն
Ջահուկյան 1987
-ԱԳԱՆ
«աստուածագան, զարմանագան, սրբագան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. zan
«տեսակ»
Կազմված է -ա- հոդակապից եւ բուն -զան բաղադրիչից, որ իրանական ծագում ունի (zan «տեսակ»)։ բազմազան, հրաշազան բառերը կամ ամբողջովին իրանական փոխառություններ են, կամ բազում, հրաշ իրանական փոխառություններից -զան-ով հայկական կազմություններ։ -զան-ը դերանվանական հիմքերի հետ կազմում է, այսպես կոչված, կցական բարդություններ, այլեւ հանդես է գալիս կրկնությամբ՝ զանազան։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածագան,
զարմանագան,
սրբագան,
բազմազան,
հրաշազան,
բազում,
հրաշ,
հիզան,
որզան,
զանազան
-ԱԼԻ
(-ելի, -իլի)
«զարմանալի, իմանալի, ուտելի, ընդունելի, հեղի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-liyo-
(անմիջական նախաձեւ՝ *-l(o))- + *-iyo-)
բաղադրյալ ածանց
Դերբայական այս ածանցը կազմված է հիմքային ձայնավորներից (ընդ որում -ի-ն փոխարինվում է -ե-ով, իսկ -ու-ն սղվում է) եւ -լի տարրից։ Թոխարական զուգահեռը ցույց է տալիս, որ -լի, սեռ. -լւոյ ածանցը գալիս է հնդեւրոպական...
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զարմանալի,
իմանալի,
ուտելի,
ընդունելի,
հեղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
թոխ.
-lye, -(l)le
«գերունդիումի կազմիչ՝ պարտավորվածության իմաստով»
Մատենագիտություն
Тохарские языки 1959, 97
(Ա,Ե)ԼԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
շրջանից եւ ոչ թե հայկական նորագոյացում է՝ կազմված անորոշի -(ա,ե)լ-ով եւ -ի ածանցով: Զոլտան համեմատում է լատ. -ilis ածանցի հետ (agilis, docilis եւ այլն) (Solta 1974, 64), բայց այս դեպքում չի բացատրվում -լի-ին նախորդող ձայնավորների բնույթը: -(ա,ե)լի ածանցը հանդես է գալիս նաեւ հոգնակերտ -ք-ի հետ միասին
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արբեցիք,
լսելիք,
բառնալիք,
զարմանալիք,
գտելիք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
agilis, docilis
Մատենագիտություն
Solta 64
-ԱԾ
«գթած, երկյուղած, ողորմած, հոգնած, ուսած (սրանք հետագայում դերբայացել են), ասած, գործած, կազմած, կոտորած, ծուլած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ag-
(անմիջական նախաձեւ՝ *ag-yo-)
հ.-ե. g' > հայ. ծ անցմամբ
Ծագում է ած-ել բայի արմատից (հմմտ. գթած «գութ ածող»): հնարավոր է համարվում նաեւ գոյականակազմ -ած-ի հնդեւրոպական ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գթած,
երկյուղած,
ողորմած,
հոգնած,
ուսած,
ասած,
գործած,
կազմած,
կոտորած,
ծուլած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άρπαξ, -αγος
«թալանչի, ավարառու, թալան, ավար»
Մատենագիտություն
Greppin 22
-(ԱՆ)ՈՒՏ
«կիզանուտ, վիժանուտ»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *selg'-
եղծ արմատի համար
հ.-ե. արմատ՝ *ordhy-
յորձ արմատի համար
Կազմուած է -ան- հիմքակազմ տարրից եւ -ուտ ածանցից. հոսանուտ (հմմտ. հոսան-ք), հովանուտ (հմմտ. հովան-ոց), յորձանուտ (հմմտ. յորձան-ք), շրջանուտ (հմմտ. շրջան-իմ) ձեւերում -ան-ը պատկանում է հիմքին, եւ անջատելի է -ուտ ածանցը. այդ հիման վրա էլ ախոնդանուտ բառի մէջ -անուտ ածանց չի առանձնացւում, որովհետեւ այս բառը կազմուած է ոչ թե բուն ախոնդ-ից, այլ ախոնդան-(ք) հիմքից. -ան-ով հիմք (*կիզանեմ) պէտք է ենթադրել նաեւ կիզանուտ բառի գոյական սկզբնաձեւի համար։ Ջ. Գրեպինի այն առարկութիւնը, թե ածանցելի հիմքերը բնիկ չեն, ուստի եւ -անուտ-ը ենթաշերտային ծագում ունի հիմնաւոր չէ. Գրեպինը հաշուի չի առել -ան-ով հիմքային ձեւերի առկայութիւնը եւ եղծ ու յորձ արմատների հնարաւոր հնդեւրոպական ծագումը. նշենք, որ նա վրիպում է` -անուտ ածանց առանձնացնելով սասանուտ ձեւերում, որոնք սասան-(ել) հիմքից են։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կիզանուտ,
վիժանուտ,
հոսանուտ,
հովանուտ,
յորձանուտ,
շրջանուտ,
ախոնդանուտ,
սասանուտ
Մատենագիտություն
Greppin 1975, 44, 45
-ԱՆՑ
I
«ածանց»
(քերականական տերմին)
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ հուն. παράγωγον
«ածանց»
Արհեստականօրէն կազմուել է Թրակացու «Քերականական արուեստի» հայ թարգմանչի կողմից անց(անել) բայի արմատից ածանցական ձեւի հետ միասին` հուն. παράγωγον բառի օրինակով. հմմտ. ած-անցուցանել «ածանցել», որտեղ անցուցանել-ը անցանել բայի պատճառականն է. այժմ կապը անցանել >անցնել բայի հետ չի գիտակցւում. հնում անց-ը սակաւադէպ է հանդիպում որպէս բարդութեան բաղադրիչ` դիւրանց. աւելի տարածուած է -զ-անց-ը` երդմնազանց, ուխտազանց եւ այլն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ած-անցուցանել,
դիւրանց,
երդմնազանց,
ուխտազանց
Տե՛ս նաեւ
-ԱՆՔ
I
«աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ ասոր. purqānā
«փրկանք»
Ծագում է -ան- բայահիմքային տարրից (կազմիչից)` -ք հոգնակերտով, որ այս դէպքում ածանցական արժէք է ձեռք բերել. հմմտ. աղքատանք-աղքատան-(ալ), գտանք-գտան-(ել), երկութան-ք -երկութան-(ալ), զառածանք-զառածան-(ել), զարման-ք-զարման-(ալ), յանցան-ք-յանցան-(ել), լուծան-ք-լուծան-(ել) եւ այլն. եթե կան բայական զուգահեռն` -ան-ով եւ առանց -ան-ի ձեւեր, ապա -ան-ք-ով ձեւերը կազմուել են -ան-ով ձեւերից` մարթանք-մարթան-(ալ) եւ մարթ-(ել), լուտան-ք-լուտան-(ալ) եւ լուտ-(ալ). հետագայում -ան-ք-ը համաբանութեամբ անուններ է կազմել նաեւ -ան-ից զուրկ հիմքերից` աղաչել - աղաչան-ք, մաղթ-ել-մաղթ-ան-ք, ողորմ-իլ-ողորմ-ան-ք եւ այլն. -ան-ք-ի կայունացման եւ տարածման համար քիչ դեր չեն խաղացել իրանական բայահիմքից ածական անուններ կազմող -ān-ով, մասամբ, նաեւ ասորական -ānā-ով հիմքերը (հմմտ. փրկանք < ասոր. purqānā). ճիշտ չէ Գրեպինը (Greppin, 1975, 43)` նշելով, թե «-անք ածանցը երեւան է գալիս միայն ենթաշերտային ծագման արմատների հետ (՞) եւ նմանապէս ինքն էլ պիտի լինի ենթաշերտային ծագման»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք,
աշխատանք,
եպերանք,
մաղթանք,
աղքատանք,
գտանք,
երկութանք,
զառածանք,
զարմանք,
յանցանք,
լուծանք,
մարթանք,
լուտանք,
ողորմանք,
փրկանք
Մատենագիտություն
Greppin 1975, 43
ԱՊԱՏԻԿ
(-(ա)պատիկ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ծագում է պատ-ել բայի արմատից` -իկ ածանցով. երկպատական բառի մէջ պատիկ-ի փոխարէն առկա է պատական ձեւը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեքպատիկ,
երկպատիկ,
եւթնապատիկ,
ամենապատիկ,
հարիւրապատիկ,
յաւգնապատիկ,
յոլովապատիկ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։