Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 233 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 343, սյունակ 1 Էջ 343
ԽՈՐԱՍԱՆԻ «օշինդր, եղնին խոտ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. xorāsānī
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորասանիկ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 406
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԱԲԱԲԱՆ «պարսկական զինվորական (սպարապետական) աստիճան»
Փոխառություն
Աղբյուր՝ պարսկերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն պարսկերենից:
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԳ (-ոյ) «քուրձ, քուրձե հագուստ, քուրձե պարկ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. hurgā
Աղբյուր՝ մ. պ. *xvary
Փոխառություն՝ ասոր. hurgā > մ. պ. *xvary (> հայ.՞):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորգահանդերձ, խորգազգաց, խորգեղէն
Մատենագիտություն
H. AG 161; Աճ. ՀԱԲ 407
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԴ (-ոյ, ուշ՝ նաեւ -ու) (խորթ) «կռունկ»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայն բառ՝ կապված խորդալ բնաձայն բայի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդեան, խորդապար, խորթապար
Նոր՝
խորդենի
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԴԱԼ (խորթալ) «խոռոչացնել, խռմփացնել, աղմկել (ալիքների մասին)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ker- «բնաձայնական արմատ» *-dh ածականով եւ *k>*kh անցումով
Եթե բնաձայնական ինքնուրույն կազմություն չէ, ապա կարող է ծագել հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից՝ *-dh ածականով եւ *k>*kh անցումով: Ատամնային ածականով է դան. skrade «շաշել, խորդալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորդումն, խորդխորդալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
դան. skrade «շաշել, խորդալ»
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԹ ուշ՝ -ոյ, -ու, -ի, -ից «հարճորդի, պոռնկորդի, խորթ (անհարազատ) որդի, խորթ, կեղծ, կոշտ, անհարթ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» (անմիջական նախաձեւ՝ *khorth-)
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *khorth-` *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ, չորացած, նիհար, հյուծված» արմատից: հմմտ. ատամնային ածականով՝ հ. վ. գ. scrato «չար ոգի», շվեդ. skratte «ուրվական», նորվ. screda «թույլ մարդ», մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ», հ. իսլ. skydda «կծկված կաշի», լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորթանալ, խորթութիւն, խառնախորթ, աւտարախորթ, խորտուբորտ, խորդուբորդ, խորթուբորթ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ. scrato «չար ոգի»
շվեդ. skratte «ուրվական»
նորվ. screda «թույլ մարդ»
մ. ն. գ. schrade «բարակ, նիհար, խղճուկ»
հ. իսլ. skydda «կծկված կաշի»
լիտվ. skràusti (skraudù) «խորդուբորդանալ»
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԻՍԽ (-ոյ, ուշ՝ նաեւ -ի, -ից) («խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն») «խորիխս, մեղրահաց, մոմով մեղր, յուղով եւ մեղրով պատրաստված խմորեղեն»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kār- «մեղրամոմ» բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում)
Թերեւս պատկանում է զուգահեռների այն խմբին, որոնց համար Պոկոռնին (Pok. IEW 1, 532) վերականգնում է *kār- «մեղրամոմ» արմատը, բայց լատիներենը (եթե փոխառություն չէ հունարենից) եւ հայերենը (եթե իրոք պատկանում է այս խմբին) ցույց են տալիս այլ ձայնավորում (հայերենը նաեւ *k>*kh անցում):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեղրախորիսխ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κηρός «մեղրամոմ»
հուն. κηρίον «մեղրահաց»
լիտվ. krys «խորիսխ, մոմով մեղր»
լեհ. skárzyk «խորիսխ»
Մատենագիտություն
Pok. IEW 532; Bugge KZ 10
Էջ 344, սյունակ 1 Էջ 344
ԽՈՐԽ (-ի) «օձի շապիկ, կաշի, մորթ, կճեպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *khorkh-) *k>*kh անցումով
Թերեւս բնիկ հնդեւրոպական *khorkh-` *(s)ker- «կտրել» արմատից *k>*kh անցումով: հմմտ. կիմր. khoen (<*krokno) «կաշի», մ. բրը. crocann «կաշի» (<*krokkeno) կամ *(s)ker- «կնճռոտվել, կծկվել, անմշակ կաշի, թեփ, կեղեւ» արմատից: հմմտ. նորվ. բրբ. skarka «սառցակեղեւ», այլեւ ռուս. кора «կաշի»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խորխանալ, խորխատոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
կիմր. khoen (<*krokno) «կաշի»
մ. բրը. crocann (<*krokkeno) «կաշի»
նորվ. բրբ. skarka «սառցակեղեւ»
ռուս. кора «կաշի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 408-409
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐԽՈՆՋ «ագռատուկ, դաշտախոտուկ»
Անստույգ (թերեւս)
կրկնաւոր կազմութիւն՝ բրբ. մրմոնջ-ի տիպի կաղապարով՝ ինչ-որ խոր- արմատական ձեւից կամ խորիս «բարակ մաշկ, կեղեւ» բառի ածանցեալը
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐՀ (խոհ), ուշ՝ -ոյ, -ի, -ից «խոհ, մտածմունք, խորհուրդ»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞) (հավանաբար)
հաւանաբար իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոր(հ)իլ, խորհուրդ, խորհրդանի, խորհրդաբար, խորհրդածութիւն, խորհրդակալ, խորհրդական, խորհրդակից, խոհական, խոհականութիւն, խոհեմ, խոհուն, մտախո(ր)հ, համախորհ, իրաւախո(ր)հ, բարեխորհել, բարեխորհուրդ, երկխորհուրդ, լայնախորհուրդ, անխոհ, ողջախոհ, ողջախոհութիւն, բղջախոհ, համախոհ