Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ական» որոնման արդյունք՝ 4658 բառահոդված · Էջ 233 / 466
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՃՂԱԿ «կճղակ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- (անմիջական նախաձեւ՝ *geu-d-)
Կապ ունի՞ կոճ, կճուճ բառերի կոճ, կճուճ- արմատների հետ (հնդեւրոպական *geu-d-):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կճղակաբաշխ, կճղակահերձ, կճղակաբաժին, կճղականալ, կճղակավոր, կճղակմեջ, երկակճղակ, զկճղանալ
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՃՈՒՃ (կճիճ, կճուկ) «պտուկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-d- «ծռել» (անմիջական նախաձեւ՝ *gudio-) կրկնությամբ կամ -ուկ ածանցով
արմատից՝ կրկնությամբ կամ -ուկ ածանցով: հմմտ. նաեւ հայ. կոճ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
ստ. գ., մ. վ. գ. kūte «փոս»
նորվ. բրբ. koyta «ձկներ փոխադրելու աման»
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄԱԽ-Ք «ոսկրոտի, կմախք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu (kima(h)hu(m)) (թերեւս) «գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից՝ ակկադերենից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 605
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄԱՍԻ-Ք «մեռելասուգ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ակկադ. gimāhu, kima(h)hu(m) (թերեւս) «գերեզման»
փոխառություն սեմական աղբյուրից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 606
Տե՛ս նաեւ
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄԱՅԵԱԿ ««արատ, բիծ» (թե՞ «պաճուճանք» կամ «խստրանք»)»
Ծագումն անհայտ է (՞)
Անստույգ բառ:
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄԻԼ «վնասվել, փչանալ» կամ «կոտրվել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել»
բնիկ հնդեւրոպական՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել, ճնշված լինել (հոգեպես), ընկճված լինել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ինքնակմեալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. ճմլել, ճմռել
նորվ. kumla «ճմլել, ճմռել»
հ. իսլ. kumla «ճզմել, ճմլել»
լիտվ. gumuluoti «ճմռել, ճզմել»
ռուս. жать (жму ) «սեղմել»
Էջ 411, սյունակ 1 Էջ 411
ԿՄՇՐՈՒԿ «հալպուպ (բույս)»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *gem- «բռնել, սեղմել, ճնշել»
Կազմված է այլուստ անծանոթ կմշր- բառակազմական հիմքից եւ բուսանունների համար սովորական -ուկ ածանցով: Կմ-ը կապ ունի՞ հ.-ե. *gem- «բռնել, սեղմել, ճնշել» արմատի եւ նրանից ածանցված բարբառային կմշտել բայի հիմքի հետ:
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԴՐՈՒԿ (-ի, -աց) «մի անուշահոտ խեժ, ընտիր խունկ, լիբանոս, կնդրուկ, մագսաթե»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *kundurūk
Աղբյուր՝ պ. kundur «կնդրուկ»
Աղբյուր՝ պ. kundurū «մագսաթե»
Փոխառութիւն իրանական աղբիւրից` *kundurūk:
Մատենագիտություն
H. AG 218; Աճ. ՀԱԲ 607
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԻ «շնաճանճ, ձիաճանճ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել, կծմթել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)nēbh-)
արմատից` *g(ē)nēbh- (?)
Էջ 412, սյունակ 1 Էջ 412
ԿՆԻԻՆ «մի խոտաբույս` ձղեմ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *gen- «սեղմել» (անմիջական նախաձեւ՝ *g(ē)nibh-)
արմատից` *g(ē)nibh- (?)