Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 432 բառահոդված (էջ 23/44)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 471, սյունակ 1 Էջ 471
ՀՐԲՈՒԱԿ (ախիբիբոյեկ) «մի տեսակ խունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. bōyāk «հոտավետ»
հմմտ. մ. պ. bōyāk «հոտավետ»
Մատենագիտություն
H. AG 123; Աճ. ՀԱԲ 134
Էջ 472, սյունակ 1 Էջ 472
ՀՐՈՍԱԿ «տես՝ հրոս»
Ստուգաբանություն (փոխառություն)
Տե՛ս նաեւ
Էջ 475, սյունակ 1 Էջ 475
ՁԵՒ (-ոյ, ուշ նաեւ` -ի) «ձեւ, արտաքին տեսք, կերպարանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'heu- «լցնել, թափել» (անմիջական նախաձեւ՝ *g'heuo-)
արմատից. հմմտ. հայ. ձոյլ, ձագար:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեւանալ, ձեւողանալ, ձեւիչ, տձեւ, տձեւութիւն, անձեւ, կաքաւաձեւ, կամարաձեւ, ծաղկաձեւ, գրածեւ, դաշտաձեւ, բոլորաձեւ, լեռնաձեւ, ձեւաբանութիւն, ձեւապաշտ, ձեւափոխել, ձեւափոխութիւն, ձուաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χέω
«լցնել, թափել»
հ. շուեդ.
giuta
«ձուլակաղապար»
Մատենագիտություն
H. AG 469; Աճ. ՀԱԲ 150; Pok. IEW 447
Էջ 479, սյունակ 1 Էջ 479
ՂԱԼԻ «մի տեսակ հին նավ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 479, սյունակ 1 Էջ 479
ՂԱԿՈՅՆ «մի տեսակ քամի կամ օդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 479, սյունակ 1 Էջ 479
ՂԱՄԱԼԱԽ «ագարիկոն (աղարիկոն), մի տեսակ սունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թյուրքական
Փոխառություն թյուրքական աղբյուրից.
Զուգաբանություններ այլ լեզուներում
աղրբ.
kobalak
«սունկ»
Էջ 480, սյունակ 1 Էջ 480
ՂԱՐԻԿՈՆ (խարիկոն, ագարիկոն) «սունկ, սնկի տեսակ, փայտասունկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. (a)ġārīqūn
փոխատու լեզու՝ հուն. ἀγαρικόν
Մատենագիտություն
H. AG 279; Աճ. ՀԱԲ 166
Էջ 482, սյունակ 1 Էջ 482
ՂՄՈՆԱՅ (ղլմոնայ կաւ կապակցության մեջ) «մի տեսակ կավ (որպես դեղ գործածվող)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κιμωλία
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 169
Էջ 482, սյունակ 1 Էջ 482
ՂՈՅԻՈՆ «մի տեսակ հնդկական թռչուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՅ -ի, -ից «ուրուր, ագռաւացեղ մի թռչուն, մի արագիլ, մի տեսակ ծովաթռչուն»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բնաձայնական կազմութիւն, որի նման կազմութիւններ կան հնդեւրոպական եւ ոչ հնդեւրոպական լեզուներում։ Աճառեանը (ՀԱԲ 3, 180-181) բերում է այս ձեւերը, բայց դրանց յարաբերութիւնը անյայտ է համարում։ Կա նաեւ հայ. բ. ճարեց «սեւ կեռնեխ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճայեակ, ճայեկ, անտառաճայ, մայրեճայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
чайка
«ուրուր»
վրաց.
čari, čaro
«ուրուր»
թրք.
çay
«ցին»
Մատենագիտություն
ՀԱԲ 180-181