Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՇՏԵՄ-
(շտեմ-, յիշտեմ-)
(-ի, -աց)
«մթերք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
(իրանակա՞ն)։ Հանդիպում է միայն իրանական ծագման -արան ածանցի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շտեմարան,
շտեմարանալից,
շտեմարանել,
շտեմարանապետ,
շտեմարանապան
Ո-
(ոյր, ում, ում(մ)է, ոյք, -ոյց)
«դերանվանական հիմք, որից կազմված են հարցական նաեւ ուրիշ դերանուններ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kʷo-
հիմքից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոմն,
ոք,
ումպետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kāh, kā
«ո՞վ»
հ. պ.
ka
«ո՞վ»
հուն.
κώς
«ինչպե՞ս»
Մատենագիտություն
H. AG 481;
Աճ. ՀԱԲ 548
ՈՍՏԱՆ
«թագավորանիստ, թագավորական քաղաք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ պ. ōstāndār
«գավառապետ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ոստանեաց,
ոստանիկ,
սարոստանիկ
Մատենագիտություն
H. AG 215;
Աճ. ՀԱԲ 570
ՈՍՏՈՒՑԻ
«վարդապետ»
Ստուգաբանություն (անստույգ)
ուսուցիչ բառի սխալագրութիւնը
ՈՐՈՇ
(որիշ, որուշ, ուրուշ)
«զատ, առանձին, հեռու, որոշ(ակի) աստիճան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ere-
«խառնխուռն, նոսր, հեռու կանգնած, իրարից հեռանալ»
(անմիջական նախաձեւ՝ *oroskh-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
որոշել,
որոշտել,
որոշումն,
անորոշական,
հաստորոշ,
բացորոշել,
հակորոշել,
դիւրորոշել,
դժուարորոշ,
բազմորոշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὁρίζω
«բաժանել, անջրպետել»
լիտվ.
irti
«քայքայվել, պատռվել»
ՊԱՀ
II
««լավ, պատշաճ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
պահ արմատի մի առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահապետ
ՊԱՆԹՕՏԱՅ
«նվիրապետ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Πανθοίδης
հուն. Πανθοίδης հատուկ անունից
ՊԱՊ
II
(պապիոս), -ու, -ի
«քահանայապետ, պապ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πάππας
Աճ. ՀԱԲ 4, 25 (միացնում է պապ «պապ» բառի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պապադաւան,
պապական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 25
ՊԱՊԱՍ
«քահանա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πάππας
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 26
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։