Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԳՈՒՄԻԼ
(գրված նաեւ գոչիլ, գոզիլ)
«կծկվել, կուչ գալ, շվարել»
(բրբ. «ծերությունից ցնդել»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *uerg'h-
«պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել»
(անմիջական նախաձեւ՝ *uerg'h-lo-)
Քիչ հավանական է բխեցնել հնդեւրոպական *uerg'h-lo-ձեւից` *uerg'h- «պտտել, նեղացնել, սեղմել, խեղդել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իռլ.
virgill
«թոկ»
մ. վ. գ.
erwergen
«խեղդել»
լիտվ.
veržti
«ձգել, սեղմել»
լիտվ.
verlẽ
«պտուտակ»
ԳՐԱՊԱՆ
(-ի, -աց)
««հագուստի վզամաս, օձիք, հագուստի եզրամաս, ուսանոց» (ուշ` «գրպան»)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. grēvpan
փոխատու լեզու՝ պ. girēbān
Գրպանակ ձեւը հավանաբար ինքնուրույն փոխառություն է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրպանակ,
գրպանահատ,
գրպանել,
ծոցագրպան
Մատենագիտություն
H. AG 132;
Աճ. ՀԱԲ 602
ԳՐԱՒ
(-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից, -ու)
«գրաւ, կանխավճար, ապացոյց, նշան, փրկանք, գրազ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *ghrebh-
«բռնել, իրեն քաշել»
փոխատու լեզու՝ մ. պ. graw
փոխատու լեզու՝ ավ. girav
Փոխառութիւն իրանական աղբիւրից. հմմտ. մ. պ. graw, ավ. girav։ Թերեւս խառնվել է բուն հայերեն՝ հնդեւրոպական *ghrebh- «բռնել, իրեն քաշել» արմատից բխող հայերեն ձեւերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գրաւել,
գրաւումն,
գրաւական,
գրաւահարկ,
գրաւաթափ,
դիմագրաւել,
միջագրաւ,
գրաւիչ,
գրաւչութիւն
Մատենագիտություն
H. AG 131;
Աճ. ՀԱԲ 604
ԴԱՀԵԿԱՆ
(-ի, ուշ՝ -ից)
«մի դրամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական dahgān (dahgāna)
իրանական աղբյուրից: Աճառյանը (ՀԱԲ 1, 615) հանում է *darhekan («դարեհական») ձեւից (ըստ Հակոբյանի):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դահեկանահատ
Մատենագիտություն
H. AG 133;
Ջահ. ՀԼՊ 522;
Աճառյանը (ՀԱԲ 615
ԴԱՂԱՊԱՐ
«մագը»
(ԲՀ)
Ստուգաբանություն (անստույգ)
Դալապար բառի աղավաղված ձեւը կամ լ/ղ լծորդությամբ տարբերակը:
Տե՛ս նաեւ
ԴԱՅԵԱԿ
(-ի, -աց)
(դահեակ)
«դայակ, ստնտու, դաստիարակ, խնամակալ, սնուցող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dāyak
փոխատու լեզու՝ պ. dāya
Հյուբշմանը (AG, 437) համարում է բնիկ հայերեն՝ դիել, դալ (< դայյ) ձեւերի հետ միասին։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դայեկորդի,
դայեկութիւն,
դայեկատոհմ,
դայեկարար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 619;
AG 437
ԴԱՇՏ
I
(-ի, -աց, -ից)
«դաշտ, հարթավայր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. dašt
փոխատու լեզու՝ պ. dašt
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաշտագետին,
դաշտական,
դաշտաձեւ,
դաշտային,
դաշտավայր,
դաշտատար,
լեռնադաշտ,
ձորադաշտակ
Մատենագիտություն
H. AG 134;
Աճ. ՀԱԲ 623
ԴԱՇՏ
II
(թաշտ, տաշտ)
«երաժշտական մի խաղ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական tašt
տրված ըստ ձեւի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 624
ԴԱՍԱՆ
««կոխել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աղաւաղուած բառայօդուած, որ ձեռագրերից մէկում տրուած է բայական ձեւով` դասեմ «կոխեմ»: ԲՀ-ի հրատարակիչը (էջ 359) հնարաւոր է համարում նոյնացնել դասօն «խօսիլ» բառայօդուածի հետ` սա բխեցնելով եբր. lāšōn «լեզու» բառից
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։