Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված · Էջ 228 / 552
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆՁԱՆՆ (-ունք) «սրնքոսկր, ողնք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, ծռել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «պտտել, ծռել» արմատի հետ:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՆՏԱԼ (խոնթալ, բրբ. խունդալ) «մռմռալ, ծամելու ձայն հանել»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՒՇՈՓ «կուչ գալը, կծկում, քառամում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» *k > *kh անցումով
Թերեւս կապ ունենա հնդեւրոպական *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատի հետ՝ *k > *kh անցումով:
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՌՈՎ «խռովք, շփոթություն, կռիվ, պատերազմ, խռով, խռովված, շփոթված»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)krāu- «դիզել, կուտակել»
Աղբյուր՝ վրաց. xrv, xrova, xroba (հազիվ թե) «ռհմակ, հոտ, բազմություն»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *(s)krāu- «դիզել, կուտակել» արմատի հետ. հմմտ. լիտվ. kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել», krūvà «կույտ»։ - Ջահ.: Աճառյանը (ՀԱԲ 2, 426) բխեցնում է «կովկասյան» (իմա՝ քարթվելական, հատկապես վրացական) աղբյուրից՝ մատնանշելով վրաց. xrv, xrova, xroba «ռհմակ, հոտ, բազմություն» բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռովել, խռովութիւն, խռովական, խռովիչ, խռովուտ, խռովարար, անխռովութիւն, խռովայոյզ, խռովկան
Նոր՝
խռովկոտ, խռովուկ, խռովխոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. kraũti «իրար վրա դնել, դիզել, կուտակել»
լիտվ. krūvà «կույտ»
Մատենագիտություն
ՀԱԲ 426
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՌՈՒԿ «կաղամբազգի մի բույս» (բուսանվանական)
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել, հատել» (անմիջական նախաձեւ՝ *khōr-s-)
Կազմված է բուսանվանակազմիչ -ուկ ածանցով՝ խոռ- (խոռ՞ռ, խի՞ռ) անծանոթ արմատից. հնարավոր՞ է արդյոք վերջինիս կապը *(s)ker- «կտրել, հատել» արմատի *kh-ով եւ *-s ածականով տարբերակի հետ (*խոռ- < *khōr-s- կամ խիռ < *khēr-s-). հմմտ. հուն. κορσοω «խուզել», մ. իռլ. կիմր. corr «նվազ, հյուծված, գաճաճ», խեթ. karš, karšciā «կտրել, հատել»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. κορσοω «խուզել»
մ. իռլ. corr «նվազ, հյուծված, գաճաճ»
կիմր. corr «նվազ, հյուծված, գաճաճ»
խեթ. karš, karšciā «կտրել, հատել»
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՉԱԿՆ «սրնքոսկր, ողնք»
Ստուգաբանություն
Շփոթության արդյունք՝ փոխանակ խունջանն:
Տե՛ս նաեւ
Էջ 352, սյունակ 1 Էջ 352
ԽՈՊ- «խռռալը»
Բնաձայն
Բաղադրություններ՝ խոպոտ, խոպող: Բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոպոտ, խոպող
Էջ 353, սյունակ 1 Էջ 353
ԽՍՏՈՐ (ուշ՝ սխտոր), -ի, -ից, ուշ՝ -ոյ «սխտոր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *sker-d- «կտրել, հատել» (անմիջական նախաձեւ՝ *sk(h)oro-do-) խստոր < *khosodoro- < *skhodoro- ՞
հայ-հունա-ալբանական զուգաբանություն ՞՝ *sk(h)oro-do- նախաձեւի մի տարբերակից, որ թերեւս գալիս է *sker-d- «կտրել, հատել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խստորապրաս, խստորակ, խստորուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. σκόρ(ο)δον
ալբ. hurdε
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 428; Ջահ. ՀԼՊ 148
Էջ 353, սյունակ 1 Էջ 353
ԽՏԻՂ (բրբ. խստուտ, խստոռ, խտիկ) «գրգիռ, մարմաջ, խտղտանք, խուտուտ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *k"ed- «խայթել, ծակել, սրել, մղել, խթանել, դրդել» (անմիջական նախաձեւ՝ *k"hēdilo-) ՞
Արմատը թերեւս պատկերավոր-բնաձայնական բնույթ ունի, եւ նման ձեւեր տարածված են նաեւ ոչ հնդեւրոպական լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խտղտել, խտղտանք, խտղտումն, խտղտելի, խստողումն, խստողտիլ, խստողոտել, ակնախստիղ, ակնախստիտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ. hvot «մղում, խթանում, դրդում»
հ. վ. գ. (h)wezzen «գրգռել, բորբոքել, սրել»
ֆինն. kutittaa «խտղտել, խուտուտ ածել»
Մատենագիտություն
Ջահուկյան, ՕԻԴՊԱՅ 140
Տե՛ս նաեւ
Էջ 353, սյունակ 1 Էջ 353
ԽՏԻՏ «գիրկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ կովկասյան (քարթվելական) (՞) (թերեւս)
Կրկնավոր կազմություն, թերեւս կովկասյան (քարթվելական) աղբյուրից փոխառված արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խտտել, խտտակոփս
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. xutva, xutili «գրկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 428-429