Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 227 / 290
ՊԱԽՈՒՑ
(պախոյրց, պախուրց, պախցոյք, պահուց)
(-ոյ)
«սանձ, երասանակ»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *pak-
«կապել»
որպես ինչ-որ centum լեզվի ներդրում
Ծագումն անհայտ է: հնդեւրոպական *pak- «կապել» արմատի հետ կապը կասկածելի է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պախուցաթափ,
պախուրցկոթ,
պահրացի
ՊԱԿՆՈՒԼ
(պակչիլ)
«վախենալ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական՞ (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Արմատը փոխառություն է պախ- արմատի հետ միասին, բայց բուն աղբյուրը (իրանակա՞ն) չի հավաստված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակումն
ՊԱԿՇԻԼ
«զմայլվել»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ՝ պակշոտ (պագշոտ) («գոհ»), պակշոտիլ, պակշոտութիւն: Ծագումն անհայտ է: Ճի՞շտ են միացված արդյոք պակշիլ-ի եւ պակշոտ-ի արմատները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պակշոտ,
պակշոտիլ,
պակշոտություն
ՊԱԿՈՏԻՍ
««ասեղ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
ՊԱՀ
II
««լավ, պատշաճ» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
պահ արմատի մի առումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահապետ
ՊԱՀԱՆԳ
(պահանգ), -ի
«պատի հենագերան, պահանգ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *upa-hang
upa-նախածանց եւ hang <*vang «քաշել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պահանգակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավլ.
vang-
պ.
ahangidan «քաշել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 539
Տե՛ս նաեւ
ՊԱՀԱՆՋԱՆՔ
«ապարանջան»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
Աճառյանը նմանությունը համարում է պատահական
Զուգաբանություններ այլ լեզուներում
բելուջ.
āhinǰag «գոտի, կապ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 12
ՊԱՂ
II
«փայլ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *(s)phel-
«փայլել»
Որեւէ հարաբերութիւն ունի՞ հնդեւրոպական *(s)phel- «փայլել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղպպանձ,
պաղպպանձական,
պաղպաջ
ՊԱՂ
III
«քար»
Բնիկ հնդեւրոպական
Կապուած է պալ «քարաժայռ» արմատի հետ՝ ղ/լ հերթագայութեամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պաղանձաւ
Տե՛ս նաեւ
ՊԱՂԱՂ
«պարզ, միազանգված»
Ծագումն անհայտ է (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pal-
«ծալել»
Աղբյուր՝ ակկադ. balālu(m)
(կասկածելի)
«խառնել, ձուլել»
Կասկածելի է ակկադական ծագման վարկածը՝ balālu(m) «խառնել, ձուլել»։ Պարզ չէ նաեւ հարաբերութիւնը հնդեւրոպական *pal- «ծալել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միապաղաղ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 470
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։