Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 227 / 552
ԽՈՓ
-ոյ
(խոբ)
«խոփ, գութանի կամ արորի երկաթյա մաս»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ (s)kep-, *(s)kap-
«սուր գործիքով կտրել, ճեղքել»
(անմիջական նախաձեւ՝ *khopho-)
խ/կ հերթագայությունը թերեւս առկա է խոփ/կոփել ձեւերի մեջ: Աճառյանը (ՀԱԲ 2, 423-424) հնարավոր է համարում բխեցնել կովկասյան աղբյուրից՝ նշելով վրաց. xopi, xophi, մեգր. xopi, xobi, xophi «թի», կուր. hob «բահ» զուգահեռները:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոփակալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
kāf «ճեղք»
ալբ.
kep «տաշել, փորել»
հուն.
κοπτω «խփել, կոփել, կտրել, փշրել»
հուն.
κοπευς «հատիչ, դուր»
ռուս.
копать «փորել»
ռուս.
копье «նիզակ»
Մատենագիտություն
ՀԱԲ 423-424
ԽՌԱԼ
(բհ)
«խո(ռ)ալ, խորդալ»
Բնաձայն
Բնաձայն կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխոռալ,
խոկալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
ԽՌԱՅ
«վտիտ, նիհար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կուչ գալ»
(անմիջական նախաձեւ՝ *khērat-)
բնիկ հնդեւրոպական՝ *khērat-` *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ.
scranta «նիհարել»
մ. ն. գ.
skhrade «բարակ, նիհար»
ԽՌԻԿ
«խռիկ, ձկան խռիկ»
Բնաձայն (թերեւս)
կազմված է բնաձայնական խռալ բայի արմատից՝ -իկ ածանցով
ԽՌԻՉ
«խոխոռոց»
Բնաձայն
Բնաձայնական կազմություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռչակ,
խրճակ,
խռչափող,
խռչոտիլ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 427
ԽՌԻՒ
-ոյ (բ. խռիկ)
«խռիվ, վառելու չոր ճյուղեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)kerbh-
«ծռել, ծռվել, կուչ գալ, կծկվել»
(անմիջական նախաձեւ՝ *(s)krebh-)
*k > *kh անցմամբ
բնիկ հնդեւրոպական՝ *(s)kerbh-` *(s)krebh- «ծռել, ծռվել, կուչ գալ, կծկվել» արմատից՝ *k > *kh անցմամբ (ըստ Բուգգեի)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խռռանալ,
խռռացեալ,
խռռական,
խռռատեսակ,
խռռեղեն,
խռռել,
խռռեալ,
խառնախռիւ,
գիսախռիւ,
բազմախռիւ,
մանրախռիւ,
եղեգնախռիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
καρφος «չոր տաշեղ, չոր փայտ, չոր ճյուղ»
հ. իսլ.
skorpinn «կուչ եկած, կնճռոտված»
ն. վ.
schrumpfen «կնճռոտվել, կուչ գալ»
ռուս.
коробить «ծռել, ծռմռել»
ԽՌՆՆԴՈՒԿ
«կերբելուկ, խնդատերեւ»
Անստույգ (թերեւս)
Կազմված է -ուկ բուսանվանակազմ ածանցով՝ խռ- եւ -խնդ- բաղադրիչներից, որոնցից երկրորդը թերեւս խնդատերեւ-ի խնդ արմատն է: Հնարավոր է նաեւ բառի կրկնավորությունը:
ԽՌՆՉՈՒԿ
«ստամոքս»
Անստույգ
Կազմված է *խռխչո (բարդ կամ կրկնավոր) ձեւից՝ -իկ ածանցով
ԽՌՆԴԱՏ
(խռնտակ, խռնջտակ, խռջստակ)
«եզնագի, արճիճուկ (բույս)»
Ստուգաբանություն
ԽՈՒՆԴԱՏ
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կտրել, հատել, անջատել»
(անմիջական նախաձեւ՝ *k(h)rint-)
հ.-ե. արմատ՝ *(s)ker-
«կնճռոտվել, կուչ գալ»
(անմիջական նախաձեւ՝ *k(h)rindh-)
Հավանաբար խունդուկ բարդության հնչատարբերակն է: Կապ ունի՞ արդյոք խունդ- (*խոն՞նդ) հ.-ե. *(s)ker- «կտրել, հատել, անջատել» կամ հա-մանուն *(s)ker- «կնճռոտվել, կուչ գալ», (s)ker- «ծռել» արմատներից մեկի *k(h)rint- կամ *k(h)rindh- տարբերակային ձեւերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իգախունդատ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։