Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2396 բառահոդված (էջ 226/240)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇԻՏ -ի «մի կշռաչափ (երեք գարեհատ)» (չափ ու կշիռ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ միջին պարսկերեն *pīšīt
փոխատու լեզու՝ պարսկերեն pīšīza
Մատենագիտություն
H. AG 255; Աճ. ՀԱԲ 508
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՇՈՒՐ «մանր կտորտանք, փշուր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հենվելով վրացերենում գոյություն ունեցող զուգահեռ ձեւերի վրա՝ Աճառյանը (ՀԱԲ 4, 508- 509) ենթադրում է կամ կովկասյան փոխառություն, կամ մի երրորդ աղբիւր՝ ուրարտերեն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փշրել, փշրանք, դիւրափշրելի, փշրաքաղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 508- 509
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈԹՈՐՆԻ «մի բոյս»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈԽԻՆԴ -ո (բ. փոխինձ) «մի ուտելիք, փոխինձ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈԿ II -ի, -աց «մի երկկենցաղ կենդանի, փոկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φώκη
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոկոտն
Մատենագիտություն
H. AG 387; Աճ. ՀԱԲ 512
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՂԱԽ «մի վնասատու միջատ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՂՇ «մի տեսակ ձուկ» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՂՇՈՒԿ «կանացի մի գլխազարդ» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲՀ՝ փողորշուկ «մանեակ»: Աճառեանը (ՀԱԲ 4, 514-515) կցում է փող «խողովակ» բառին՝ -շուկ ածանցով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 514-515
Էջ 767, սյունակ 1 Էջ 767
ՓՈՍՏ «հեղուկների մի կշռաչափ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 767, սյունակ 1 Էջ 767
ՓՈՎԿԱՄԱՃ «մի տեսակ մեծ սողուն (տաք երկրներում ապրող)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)