Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված
· Էջ 225 / 764
ԹԱԿՈՅԿ
(-ի, -աց, ուշ՝ -ով)
(բակոյք)
«հեղուկի մեծ աման, ըմպանակ, բակոյկաձեւ զարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. takōk
Մատենագիտություն
H. AG 153;
Աճ. ՀԱԲ 143
ԹԱՀՐԻԼ
«սայթաքել (?)»
Ծագումն անհայտ է (՞)
Աճառեանը (ՀԱԲ 2, 143) կապում է թրք. դահրիլ «հոգնել» բառի հետ, որի ծագումը նոյնպէս անյայտ է եւ որի իմաստը համատեքստին չի համապատասխանում:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 143
ԹԱՂԱՂՈՒ
(թաթաղու, թաղաթու)
«շուշանազգի մի բոյս»
Անստույգ
Անստոյգ բառ: Ծագումն անյայտ է:
ԹԱՂԱՆԴԱՍ
«լվածաղիկ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tāγundast
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 145
ԹԱՂԱՆԹ
(-ոյ, -ի, -աց)
(թաղանդ)
«բարակ մաշկ, բաղիրթը պատող ճարպ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *tel-
«հարթ, հարթ գետին, տախտակ»
Ավելի քիչ հավանական է *stel- «փռել» արմատից, որտեղից՝ հայ. առաստաղ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղանթադեղ,
թաղանթազարդ,
թաղանթապատել,
թաղանթիլ,
թաղանթեայ,
թանձրաթաղանթ,
լուսաթաղանթ,
ծովաթաղանթ,
հրաթաղանթ
Նոր՝
թաղանթածածկ, թաղանթանյութ, թաղանթաշերտ, թաղանթավոր
թաղանթածածկ, թաղանթանյութ, թաղանթաշերտ, թաղանթավոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
tala «հարթություն. ձեռքի ափ, ներբան»
հուն.
τηλία «մաղի շրջանակ, տախտակամած»
հ. անգլ.
dille «տախտակ, հատակ»
ռուս.
по-толок «առաստաղ»
Տե՛ս նաեւ
ԹԱՂԱՄՄ-
(թաղամս-)
«կրտում, ամորձատում»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ հուն. θλάσμα
(թերեւս)
«ճմլում, մալում»
թաղամս ձեւն ստեղծվել է կեղծ ստուգաբանությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թաղամսատր,
թաղամսատոր,
թաղամսմեղ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146
ԹԱՂԱՐ
«կոնաձեւ խեցաման (ուշ՝ ծաղկաման)»
Փոխառություն
Աղբյուր՝ չաղաթ. tayar < պ. tayar) «սափոր»
«պնակաձեւ կավե աման»
Սխալ է բխեցումը հնդեւրոպական աղբյուրից (Pok. IEW 1, 1061)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կալաթաղար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 146;
Pok. IEW 1061
ԹԱՂԻ
«բուսանուն (°) կամ թաղիք (°)»
Անստույգ
Անստույգ իմաստով բառ: Աճառյանը (ՀԱԲ 2, 147) հնարավոր է համարում նույնացնել թաղիք բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Տե՛ս նաեւ
ԹԱՂԻԿ
«կանկառ»
Ծագումն անհայտ է
Կեղծ բառ, որ ստացվել է բառարանի akanta leukē հոդվածի հայ. տառադարձությամբ՝ ականթաղիկէ. կառն բառահոդվածի ական թաղիկ է կառն մասնատմամբ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։