Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 224 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 192, սյունակ 1 Էջ 192
ԴԵՂԵԽ (դեղեղ-, դեխեխ) «պղտոր, խռով», դեղեխ (դեղեղ) «դավաճան, նենգ մարդ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *dhel- «տարուբերել, դողալ, տարուբերվել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղեխել, դեղեխիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դող
հայ. դողալ
հայ. դեխ-
շվեդ. բրբ. dilla «տարուբերել»
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂԻՆ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՁ (դեղձան «դեղին») ««դեղձ (պտուղ)» («*դեղին»)»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *dhel-dhi-) արմատից (*dhal-ի կողքին, որտեղից՝ դալ, դալար)
այստեղից է նաեւ դեղձ «դեղին»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դեղձ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. դալ
հայ. դալար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 649
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՁՆ «վայրի անանուխ» (բրբ.)
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel- «ծաղկել, կանաչել»
ինչպես դեղձ, դեղձան
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՆԵՂԻ ««?» (գործածված է «ճրագուն դեղնեղի լինի» արտահայտության մեջ)»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
դեղին + եղ-ի (-եղ ածանց) կազմությունը «դեղնավուն» իմաստով եւ ոչ դեղ նեղի (նեղութեան), ինչպես հավանական է համարում Աճառյանը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 652
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՂՏԱՅ «սատանայապետ, վհկապետ» կամ «դեղատու»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կապված է հուն. դելտա տառի անվան հետ, բայց ի՞նչ ձեւով
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՄԱՐՔՈՍ «գավառապետ, ժողովրդավար»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δήμαρχος
Մատենագիտություն
H. AG 346; Աճ. ՀԱԲ 652
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՄԱՒՆ (դեմաւ, դեմառ, գեմառ) ««գավառ» (այլեւ գեմառ «գավաթ» եւ գեմաւ «գավիթ») (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δήμω «երկիր, գավառ»
«երկիր, գավառ» (այլեւ՝ «ժողովուրդ»)
Տե՛ս նաեւ
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՄԵՍԼԻԿՈՍ (դիմեսլիկոս, դիմեսիլկոս (սխալ՝ դեմեալիկոս), դեմեսկլոս) «բյուզանդական մի տիտղոս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δομέστικος < լատ. domesticus
Մատենագիտություն
H. SF 71; Աճ. ՀԱԲ 652
Էջ 193, սյունակ 1 Էջ 193
ԴԵՄԵՍՈՍ «ընդհանուր բաղնիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δημόσιος
Մատենագիտություն
H. AG 346; Աճ. ՀԱԲ 652