Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 224 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԿԱԾ II (կարկաժ, կաժ, արկաժ) «մի բույս, malobathron»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Եթե կասլայ-ի սխալագրությունը չէ, ապա, թերեւս, կրկնավոր կազմություն է, որի ուղիղ ձեւը կարկաժ-ն է` կաժ արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 534
Էջ 387, սյունակ 1 Էջ 387
ԿԱՍԿԱՐԱՅ (կասկար) «կասկարա, միս խորովելու վանդակաձեւ գործիք»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. εσχάρα (բուն աղբյուրը չի հավաստված) «օջախ, վառարան. խարույկ»
Մի կողմից` կա հուն. εσχάρα «օջախ, վառարան. խարույկ,
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍԿԵԼ ««պղծել, խախտել» կամ «դադարել, պակասել» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Երկրորդ իմաստի դեպքում թերեւս կապ ունի կասել բայի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍՈՒԼ (կասել, այլեւ կալսել՝ կալ-ի ազդեցութեամբ) «մանրել, մանրացնել, ջարդել»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ավ. kasu (կասկածելի) «փոքր, չնչին»
Աղբյուր՝ պ. kāstān (կասկածելի) «փոքրացնել, նուազեցնել, պակասեցնել»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ Կասկածելի են համարում Հիւբշմանը (AG 12) եւ Աճառյանը (ՀԱԲ 2, 532):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կասիչ, անկաս, դիւրակաս
Մատենագիտություն
AG 12; Աճ. ՀԱԲ 532
Տե՛ս նաեւ
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՍՔԵԼ «?»
Անստույգ (թերեւս)
Անստոյգ իմաստով բառ. թերեւս կապւում է կասկել «պղծել» կամ կասկ «գարի» (կասկել «գարի ծամել») բառերի հետ։
Տե՛ս նաեւ
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՏԱԳԱՀԵԼ (ԲՀ՝ նաեւ կատահակել) «կազդուրուել» կամ «քաջալերուել»
Անստույգ
Անստոյգ բառ։ Ծագումն անհայտ է։
Էջ 388, սյունակ 1 Էջ 388
ԿԱՏԱԿ II (կատիկ), -ի, -աց «ծաղր, կատակ, կատակաբանութիւն, ծաղրածու, խեղկատակ»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷet- «խօսել, ասել» (անմիջական նախաձեւ՝ *gʷed-)
Աղբյուր՝ մ. պ. kalak < *kataka- «բերդ, ամրոց», թուրֆ. qdg, պ. kada «տուն, բնակարան» (կասկածելի) «քաղաք»
Կասկածելի է բխեցումը հնդեւրոպական *gʷet- «խօսել, ասել» արմատի *gʷed- տարբերակից. - Աճ. ՀԱԲ 2, 536 (ըստ Լիդենի)։ Եթե կապուած է Ներսեսովիչի կալաք «կատակ» բառի հետ, ապա հաւանական է բառի իրանական ծագումը. t/l յարաբերութեան համար հմմտ. մ. պ. kalak (հայ. քաղաք) < *kataka- «բերդ, ամրոց», թուրֆ. qdg, պ. kada «տուն, բնակարան»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատակել, կատականք, կատակութիւն, խաղակատակ, այպանակատակ, հացկատակ, ծաղրակատակ
Նոր՝
կատակարան, կատակախօս, կատակասէր, կատակերգու
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. gadati «ասում է»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 536
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏԱՐ (-ի, -աց, -ոյ (°)) «ծայր, կատար, ավարտ, լեռնագագաթ, աքաղաղի կատար»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, թեքել, կամար կապել» (անմիջական նախաձեւ՝ *gᵘ-od-)
Հազիվ թե ծագի սեմական աղբյուրից (հմմտ. եբր. keter «պսակ, թագ, կատար»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատարել, կատարումն, կատարելիք, կատարած, կատարեալ, կատարելապէս, կատարելամիտ, անկատար, լիակատար, դժուարակատար, երագակատար, բերակատար, հայրենակատար, խորհրդակատար, կամակատար
Նոր՝
գործակատար, յանձնակատար
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ. kyta «սապատ, վեր ուռած ծալք, ուռուցք»
շվեդ. բրբ. küt «սապատ, պալար»
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏԷԳԻՍ (կատագիս) «մրրիկ, վերեւից խուժող հողմ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. καταιγίς
Մատենագիտություն
H. AG 355; Աճ. ՀԱԲ 538
Էջ 389, սյունակ 1 Էջ 389
ԿԱՏՈՒ (-ոյ) «կատու»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ ասոր. qattu (թերեւս)
կամ, թերեւս, մերձավոր մի այլ աղբյուր։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կատուապաշտութիւն, կատուակ, կատուականջ
Նոր՝
կատուախոտ, կատուաձուկ
Մատենագիտություն
H. AG 307; Աճ. ՀԱԲ 539-540