Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված · Էջ 223 / 411
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 449, սյունակ 1 Էջ 449
ՀԱՍՏԵԱՅ «խմորեղեն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *pa-/pā- «կերակրել, սնել, արածեցնել» (անմիջական նախաձեւ՝ *pa-sti- կամ *pā-sti-) + -եայ
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *pa-sti- կամ *pā-sti (+ -եայ)՝ *pa-/pā- «կերակրել, սնել, արածեցնել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. panis «հաց»
լատ. pastillus «ալյուրագնդակ»
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՏ (-ոյ, ուշ նաեւ՝ -ի, -ից) «հատուկտոր, հատիկ, սերմնահատիկ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խեթ. hattāi- (թերեւս) «հատել, ծակել, պատռել»
խեթերենից կամ մերձավոր լեզվից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հատանել, հատուցանել, հատուցումն, հատած, հատուած, հատու
Նոր՝
հատուկտոր, հատիկ, հատոր, հատկիլ, յատկիլ, վարձահատոյց, անհատոյց, անհատ, վիմահատ, երկաբահատ, տահեկանահատ, դեղահատ, կապարահատ, հատուկտոր, հատուածակողմ, ականատ, ականջատ, հերատ, միջատ, փայտատ, կտավատ, գունատ, բացատ, խրամատ, ծայրատել, գլխատել, քարատել, զատ(ան)ել, զատչիլ, զատական, ընդհատ, անընդհատ, ընդհատել, նհատ, աննհատաբար
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՐ- «խփում, զարկում»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «խփել, զարկել» ունի նաեւ *-g- եւ *-t- աճականներով ձեւեր
արմատից, որն ունի նաեւ *-g- եւ *-t- աճականներով ձեւեր
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարուլ, հարուստ, հարուած, հարիչ, հարեւանցի(կ), հարուկ, հարհարել, ոտնահար, խորշակահար, կողահարել, խոյահարել, կացնահար, դիահար, եղջերուահար, երկնահար
Նոր՝
ամսաթահար, հարեւանցիարեն, զարկանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ. perti «ավելով խփել (բաղնիքում), լողացնել»
հ. հնդկ. prt-
ավ. pərət- «պայքար»
հ. իռլ. orgaim «խփել, սպանել, ավերել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 53-54; Pok. IEW 819
Էջ 450, սյունակ 1 Էջ 450
ՀԱՐԱՒ (-ոյ) «հարավ, հարավակողմ, հարավային քամի»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «առաջ» (անմիջական նախաձեւ՝ *perə-uo-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարաւային, հարաւակողմ, հարաւակոյս, հարաւացոյց
Նոր՝
արեւելահարաւ, արեւմտահարաւ, հարաւ-արեւելք, հարաւ-արեւմուտք, հարաւահայաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. paurva- «առաջին, հարավային»
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԱՎՈՒՆՔ (բ. հարմունք) «վարուցանք, արտ, սերմ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *ar(ə)- «վարել» (անմիջական նախաձեւ՝ *arəu-)
«վարել» արմատից, որտեղից նաեւ արատ. հմմտ. լատ. arvus «վարել», arvum «արտ», կիմր. erw «դաշտ»:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. arvus «վարել»
լատ. arvum «արտ»
կիմր. erw «դաշտ»
Մատենագիտություն
Pok. IEW 63; Ջահ. ՀԼՊ 113; Աճ. ՀԱԲ 57
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԲՈՒԽ (հարբուղխ, խարբուխ) «հարբուխ»
Բնաձայնական
բնաձայնական կազմութիւն: Հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *ser- «հոսել» արմատի հետ:
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԳՈՒՆԵԼ (յարգունել) ««հաստատել, բնակեցնել» (բբ)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հարգունանալ, հարգոնանալ, հարգունող
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԹԵԼ «կծել, խածնել»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է:
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԹՆՈՒԼ (հարթշիլ, արթշիլ, խարթ-) «խրտնել, վախենալով վեր ցատկել, փախչել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *per- «թպրտալ, ցնցվել, վեր ցատկել» (անմիջական նախաձեւ՝ *prth- *(s)p(h)er-) *-th- ածանցով
«թպրտալ, ցնցուել, վեր ցատկել» արմատից՝ *-th- ածանցով: հմմտ. հ. հնդկ. sprhayati «եռանդուն լինել», հուն. σπέρζω «նետուել, ցնցուել, թպրտալ»: արմատը հանդիպում է նաեւ ուրիշ աճականներով՝ *-d-, *-g-, *-g'-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անհարթշել, հարթուցանել, խարթուցանել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. sprhayati «եռանդուն լինել»
հուն. σπέρζω «նետուել, ցնցուել, թպրտալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 58-59; Ջահ. ՀԼՊ 151
Էջ 451, սյունակ 1 Էջ 451
ՀԱՐԺԵԼ ««շողշողել» (°) (ԲՀ՝ «շողշողել» կամ «շողոյել»)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ: Ծագումն անհայտ է: