Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 222 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 384, սյունակ 1 Էջ 384
ԿԱՊԵՐՏ (-ի, -ից) (թրք. կարպետ) «շորի կտոր, լաթ, ցնցոտի, քուրձ, կապերտ»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա կապ բառի հետ։ Հնարավոր է մ. լատ. carpīta-ի (> անգլ. carpet «գորգ») աղբյուրը համարել հայ. բարբ. մի ձեւ, բայց քիչ հավանական է կապը «գորգ» նշանակող սլավոնական բառերի հետ (հմմտ. ռուս. ковер):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապերտոց, կապերտավրան, կապերտագործ, կապերտագործութիւն, կապերտաթել
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. լատ. carpīta (> անգլ. carpet «գորգ»)
ռուս. ковер
Տե՛ս նաեւ
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊՈՅՏ (ուշ՝ -ոյ) «կապույտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. kapōt
Աղբյուր՝ պ. kabud
Փոխառություն իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապուտագոյն, կապոյտերանգ
Նոր՝
կապուտանաւ, կապտակարմիր, կապտաներկ, կապտերանգ
Մատենագիտություն
H. AG 166; Աճ. ՀԱԲ 526
Տե՛ս նաեւ
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊՈՒՏ «կողոպուտ, ավար, կողոպտված»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kap- «բռնել»
Աղբյուր՝ իրանական (՞) (թերեւս)
փոխառություն իրանական աղբյուրից (հնդեւրոպական *kap- «բռնել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կապտել, մեհենակապուտ, տաճարակապուտ, դիակապուտ, անկապուտ, եկեղեցակապուտ, սեղանակապուտ, հանդերձակապուտ
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՊՐԵՆԻ «մի բույս (կապա՞ր)»
Ծագումն անհայտ է (թերեւս)
կապար բույսն է
Էջ 385, սյունակ 1 Էջ 385
ԿԱՌ I «կառուցում, կանգնեցում»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʰā- «գալ, գնալ, ծնվել, երեւան գալ» իմաստի յուրահատուկ զարգացմամբ
բուն արմատական մասով կապված է կալ, կայ-, կանգ արմատների հետ եւ ծագում է *gʰā- «գալ, գնալ, ծնվել, երեւան գալ» արմատից՝ իմաստի յուրահատուկ զարգացմամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
-կառել, նաւակառել, կառուած, նաւակառու, ոտնակառել, կառուցանել, կառուցումն, կառոյց, ակնակառոյց, հաստակառոյց, երկնակառոյց, ինքնակառոյց, կալակառոյց, կանխակառոյց, կառչիլ, կարկառ, կառակոյտ, կարկառել, քարակարկառ, լեռնակարկառ, խեցակարկառ
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌ II «մեծ ճյուղ»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gʷeru- «փայտ, ձող» առանձին դեպքերում՝ «ճյուղ»
թերեւս ծառ բառի սխալագրությունը։ Հազիվ թե լինի բնիկ հայերեն ինքնուրույն բառ եւ կցվի հնդեւրոպական *gʷeru- «փայտ, ձող» (առանձին դեպքերում՝ «ճյուղ») արմատի հետ։
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌ III «վառում, վառելը» (թրբ.)
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ker- «այրել, վառ(վ)ել, տաքացնել»
Հազիվ թե հնդեւրոպական որեւէ լեզվի միջոցով գա *ker- «այրել, վառ(վ)ել, տաքացնել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կառել
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԱԲՈՍ (կառաբույս) «ծովախեցգետին»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. κάραβος «ծովախեցգետին»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 528
Տե՛ս նաեւ
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԱԳՈՅԺ «բերանակապ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։
Էջ 386, սյունակ 1 Էջ 386
ԿԱՌԱՀԱՍ «շնակռիվ» (ԲՀ՝ «կագշան»)
Ծագումն անհայտ է (թերեւս)
թերեւս բաղադրյալ բառ է, որի հաս-ը կարող է լինել հասանիլ բայի արմատը։