Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 221 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՈՒՆ (դափող) ««մահիճ, պատգարակ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՐ (դաբր, տափր, տարբ) «դոփյուն, հոդի փորում եղունգներով»
Բնաձայն
Եթե բուն ձեւը տափր-ն է, ապա այն կարող է կապված լինել տոփել բայի հետ որպէս ձայնդարձային ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն դոփել
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԳՈՒՌՆ (դիուռն) «պնակ, ափսե»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *dheguh- «այրել»
Հնարավո՞ր է արդյոք բառի բնիկ հնդեւրոպական ծագումը *dheguh- «այրել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. fōculum «թավա»
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԴԱՓԱԼ «թագուհի»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. dedopali
Փոխառութիւն՝ վրաց. dedopali
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 643
Տե՛ս նաեւ
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
Դ(Ե)Դ-
Բնաձայն
(բնաձայնական արմատ)
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԴՈՒՆ
Բնաձայն
Բնաձայնական կրկնավոր կազմություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դդիւն, դդչել, դդչիւն, դդնչել, դդնչումն, դնդչել, դնդնչել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 643
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԴՄԱՃ «կերակրատեսակ, մի բույս, որի տերեւներով տոլմա են փաթաթում»
Փոխառություն
Աղբյուր՝ թրք. tutmač
Մատենագիտություն
H. AG 264; Աճ. ՀԱԲ 644
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԴՇՈՒՏ (դդշուտ, շաղշուտ) «շատախոս»
Անստույգ
Անստույգ ձեւով բառ. եթե շաղաշուտ-ի աղավաղումը չէ, ապա կարող է լինել դդ- բնաձայնական արմատին մոտ կազմություն։
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԴՈՒՄ (դդում) «դդում»
Փոխառություն
Աղբյուր՝ ակկադ. dug/kdumu
հնարավոր է նաեւ, որ հայերենը եւ ակկադերենը ծագեն միեւնույն աղբյուրից՝ ուրարտերենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դդմենի, դդմեայ, դդմոց
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 467
Էջ 191, սյունակ 1 Էջ 191
ԴԵԳԱՂ «ծովային մի կենդանի՝ շնաձուկ (?)»
Ծագումն անհայտ է (՞)