Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 221 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴԻԿՏԻՈՆ (-ի) (դիքտիոն, ընդիքտիոն, ինդիկտիոն, ինդիքտիոն) «տասնհինգամյակ, տասնհինգ տարվա շրջան»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ινδικτιών < լատ. indictio
Մատենագիտություն
H. AG 518; Աճ. ՀԱԲ 125
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴ ԻՐՍ (ընդիրանգիրս) ««անմարմինս» (ԲՀ)»
Անստույգ
Աճառյանը (ՀԱԲ 2, 125) ունեցել է ընդիրանգիրս տարբերակը։ Երեմիայի բառարանի քննական հրատարակության մեջ Ամալյանը բերում է ընդ իրս ձեւը։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԴԻՁՔ ««որք են աղօթողք» (ԲՀ)»
Անստույգ (՞)
ընդ ձիգ (°):
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 125
Էջ 248, սյունակ 1 Էջ 248
ԸՆԹԱՆԱԼ «վազել, գնալ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *sent- «ուղղվել, գնալ»
արմատից. հմմտ. ավ. hant
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթաց(ք), ընթացութիւն, ընթացակից, առընթանալ, արագընթաց, երագընթաց, թեթեւընթաց, խոտորընթաց, գիշերընթաց, դիւրընթաց, երկընթաց, զուգընթաց, համընթաց, մակընթացութիւն, նորընթացիկ, ընթացաւարտ, նախընթաց, աննախընթաց
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. hant
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԹՐԻՔ «ընթրիք, երեկոյան ուտելիք»
Ծագումն անհայտ է
Հազիվ թե կապ ունենա (փոխառությո՞ւն) խեթ. etriia «անել», etri «ուտելիք, կերակուր» բառերի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընթրել, ընթրատու, ընթրակից, ընթրեկերք, անընթրիս, հացընթրիք, նախընթրակ, հիւրընթրեաց
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆԾԱՅ (ընձայ) (-ի, -ից) «նվեր»
Անստույգ (թերեւս)
Կասկածելի է համեմատութիւնը հ. հնդկ. ahati «ընծա, նվեր» բառի հետ, որ Մայրհոֆերը (KEWA 1, 14) բխեցնում է *anu-(d)hiti բայանունից (վեդ. anu-dhā «նվիրել, ընծայել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընծայել, ընծայութիւն, ընծայանալ, ընծայատար, ընծայաւոր, ընծայաբեր, ընձաբեր, ընծայատրութիւն, նորընծայ, յառաջընծայ, նախընծայել, էնընծայ, զուարճընծայք, կենընծայ, տաւնընծայ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. ahati «ընծա, նվեր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 128; KEWA 14
Էջ 249, սյունակ 1 Էջ 249
ԸՆՃԿՏԱԼ «որձկալ»
Անստույգ (թերեւս)
կազմված է ըն(դ)- նախածանցով` ճկտալ բայից, որ պահպանված է բարբառներում (բացատրվում է «կոկորդում այրուցք զգալ (ոգելից խմիչքի գործածությունից)»):
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՆԿՈՅԶ (-ոյ) (ընգոյզ, անկոյզ) «ընկոյզ»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *geu- «ծռել, կորացնել, կամար կազմել» (անմիջական նախաձեւ՝ *geugho-) ըն(դ) նախածանցով եւ *-g'(h) ածականով
Աճառյանը (ՀԱԲ 2, 130) հնարավոր է համարում որպես աղբյուր դիտել ուրարտերենը, որից տարածվել է Առաջավոր Ասիայում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ընկուզազարդ, ընկուզի, ընկուզաստան, ընկուզուտ
Նոր՝
ընկուզենի, հնդկընկույզ, մշկընկույզ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ. gūzak «ոտքի կոճ» (?)
լիտվ. gùžas «կոճ, կոնգոմ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 130
Տե՛ս նաեւ
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՆՁԱՆ «մի աման» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. injāna «կոնք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 131
Էջ 250, սյունակ 1 Էջ 250
ԸՆՏԱՆԻ «ընտանի»
Ստուգաբանություն
Կազմված է ընդ- նախածանցով՝ տուն բառից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 132