Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Արդյունք՝ 11298 բառահոդված (շտեմարանում ընդհանուր՝ 11298) · Էջ 220 / 1130
Արտահանման համար ընտրեք որեւէ զտիչ (լեզու, ծագում, կասկածելիություն կամ բառ)
Էջ 189, սյունակ 1 Էջ 189
ԴԱՒ (-ոյ, ուշ՝ նաեւ -ու) «չար միտք, չարամտություն, նենգություն, խարդախություն, դարանակալություն»
Փոխառություն
Աղբյուր՝ ավ. dab- «խաբել»
Աղբյուր՝ պրթ. daβ «դավ, խաբեություն»
Հյուբշմանը եւ Աճառյանը բուն աղբյուրը չեն հավաստում, բայց համարում են իրանական փոխառություն (պարսկերենից):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւել, դաւանք, դաւումն
Նոր՝
դաւադիր, դաւադրութիւն, ազգադաւ, եղբայրադաւ
Մատենագիտություն
H. AG 138, 438; Աճ. ՀԱԲ 641; Ջահ. ՀԼՊ 523
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱԲԱԲ ««ոչխար» (ԲՀ)»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. davvāb «անասուններ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 641
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՒԱՃԱՆ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից) «դաւաճան, խաբեբայ, նենգ մարդ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dab(a)čan
հմմտ. դաւ եւ ճան
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւաճանք, դաւաճանել, դաւաճանութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 523
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՒԱՆ (-ի, -ից) «դաւանանք, հաւատ»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *deu- «յարգել, մեծարել, երկրպագել, յարգելի, հզոր»
Աղբյուր՝ իրանական *daw (Հաւանաբար)
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբյուրից՝ *daw (< հ.-ե. *deu- «յարգել, մեծարել, երկրպագել, յարգելի, հզոր»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւանել, դաւանութիւն, դաւանաբան, հայադաւան, երկադաւան, կիսադաւան, քրիստոսադաւան, սուտադաւանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. duvas «յարգանք, երկրպագութիւն»
հ. լատ. dauenos (duonos)
լատ. bonus «լաւ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՒԱՐԱՅ (-ի, -ից) (գաւարս ?) «հոճ, գողալ»
Ծագումն անհայտ է
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՒԻ «դատ, վէճ, հայց, պահանջ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. dava
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաւի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 642
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՒԻԼ «դաշնագիր. մուրհակ»
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. tahvīl
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 642
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՒԻՃԱՅ (տաւիճայ) «իշխանուհի»
Փոխառություն
Եթե -ճայ-ը արտայայտում է պրսկ. փոքրացուցիչ -ča-ն, ապա դաւիճայ-ը փոխառութիւն է իրանական աղբյուրից, բայց յայտնի չէ, թէ ինչ է դաւիճ:
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓ (դաբ) «ձեռքի թմբուկ, դափ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. daf
Փոխառութիւն՝ իրանական աղբյուրից։ հմմտ. պ. daf
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դափել, դափիւն, դափումն
Մատենագիտություն
H. AG 138; Աճ. ՀԱԲ 642
Էջ 190, սյունակ 1 Էջ 190
ԴԱՓՆԻ (դաբնի, դափնե, դափնիդ, դաբնիդ, դաբնիա, դափնիղայ, դաբնիդեայ, դափնիտեայ) «դափնի, սարդենի»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. δάφνη
Աղբյուր՝ հուն. δάφνος
Աղբյուր՝ հուն. δαφνίς, -ίδος
Փոխառութիւն՝ հուն. δάφνη, δάφνος, δαφνίς, -ίδος
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաբնեայ
Նոր՝
դափնեվարդ
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 643