Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 220 / 411
ՀԱՆԳ-
«դադար, վերջ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuei-
«հանգստանալ, հանգիստ վայելել»
հան- նախածանցով
որի -i-ն ահպանուել է (*հան-գիչիմ>հանգչիմ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգչիլ,
(-նուլ),
հանգիստ,
հանգստաբար,
հանգստանոց,
մահահանգիստ,
հոգեհանգիստ,
ձմեռնահանգիստ,
նաւահանգիստ,
անհանգիստ
Նոր՝
հանգստանալ, հանգստութիւն
հանգստանալ, հանգստութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 134
ՀԱՆԳԱՄԱՆ
(-ք, -աց)
«հանգամանք, պարագայ, կերպ, եղանակ, ձեւ, օրինակ, կաղապար, մոդել, պատճառ, ապացոյց, տեղեկութիւն»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. hangām
«ժամանակ, ժամկէտ, հանգամանք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգամանալից,
հանգամանաւրէն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 36;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԳԱՆԱԿ
(-ի, -աց (այլեւ -իւ))
(հանկանակ)
«հանգանակութիւն, հանգանակակից, հանգանակաբաժին»
Փոխառություն
իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգանակել,
հանգանակութիւն,
հանգանակապետ,
հանգանակաւոր,
հանգանակող
ՀԱՆԳՈՅՑ
(-ի, -ից)
«հանգոյց, կնճիռ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
Թերեւս կազմուած է -ոյց ածանցով՝ անգանիլ (անկանիլ) «հասնել, աւարտել» բայի յանգ արմատից, կամ, որ աւելի հաւանական է, հանգ «դադար, աւարտ» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգուցել,
ոսկեհանգոյց
(Հ)ԱՆԳՐԵՃ
«ամփոփում, սոթքում, քշտում»
Անստույգ
Աղբյուր՝ մ. պ. *ham-grēč
հմմտ. սակ. hamgrīt «հավաքել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգրիճել,
հանկրիճել,
յանկրիճել,
հանկրիճաձե
Զուգաբանություններ այլ լեզուներում
սակ.
hamgrīt «հավաքել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 38;
Ջահ. ՀԼՊ 530
ՀԱՆԴԱԿ
«դեսպան»
(ԲՀ)
Անստույգ (թերեւս)
Թերեւս կազմվել է սուրհանդակ բառից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 38
Տե՛ս նաեւ
ՀԱՆԴԱՐՏ
«հանգիստ, խաղաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *handart
հմմտ. հայ. հան-<իրան. han եւ ավ. darta- (դերբայական ձեւ՝ dar «պահել, ետ պահել, ամուր պահել»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանդարտել,
հանդարտասիրտ,
հանդարտիկ,
հանդարտութիւն,
անհանդարտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
darta- «դերբայական ձեւ՝ dar «պահել, ետ պահել, ամուր պահել»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 39
ՀԱՆԴԵՐՁ
(-ի, -ո)
«զգեստ, հագուստ, շոր, լաթ, պատրաստություն, զարդ, միասին»
ՀԱՆԴԻ
(հանդէ)
«անձխոտ»
Ստուգաբանություն
Ուղղելի է հնդի «հնդկական», որն առանձնացված է հնդի շահբէտէ կապակցությունից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 40
ՀԱՆԴԻՊԱՆԱԼ
«բարեխոսել»
(ԲՀ)
Ստուգաբանություն
Կազմված է հանդէպ բառից եւ ստացել է «բարեխոսել» իմաստը «ընդառաջել» իմաստից
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։