Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՓՐՈՒՐԻՏՈՍԻԿ
«պահապան զօրք»
(ռազմ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. φρουρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 534
ՔԱՆԴՈՒԿ
«կավե կարաս (ցորեն պահելու)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kandūk
Մատենագիտություն
H. AG 256;
Աճ. ՀԱԲ 552
ՔԱՒ
«մեղքի թողություն, քավում, ներում, սրբացում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kau-
«զգուշանալ»
Այս արմատը կապված է *skeu- «դիտել, նկատել» նախաձեւի հետ, որի *-sk' աճականով տարբերակից ծագում է հայ․ ցոյց բառը (*skeu-sk' > ցոյց)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քաւել,
քաւութիւն,
քաւչապետ,
մեղսաքաւիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
caveo
«զգուշանալ, հսկել, պահպանել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 566
ՔԵԹՈՒԲԱՐ
«վրացական իշխանական մի աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kūtuvāl
«բերդապահ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 568
ՔԵՇԻԿ
«պահակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թաթար. kešik
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 570
-ԱՅԻՆ
«ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից:
-ԱՅՔ
«իշխանայք, աշխարհայք, ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγωνισταί
«մարտիկներ»
փոխատու լեզու՝ հուն. ἀθληταί
«աթլետներ, ըմբիշներ»
փոխատու լեզու՝ հուն. αἱρησιῶται
«հերետիկոսներ»
փոխատու լեզու՝ ասոր. -ā
«status emphaticus»
Այս ածանցի մէջ միաւորուող ձեւերը կազմուած են -այ տարրից՝ -ք հոգնակերտով, ընդ որում -այ-ը հաւանաբար գալիս է տարբեր աղբիւրներից. 1) եպիկուրայք, պիւթագորայք ձեւերում -այ-ը գալիս է Եպիկուր, Պիւթագոր(աս) հատուկ անունների սեռական-տրականի ձեւից (Եպիկուր, -այ, -այ-ք). 2) ագոնիստայք, արդե(ս)տայք, հերեսիո(վ)տայք ձեւերում այն գալիս է հունական այ-ով հոգնակի ձեւերից. 3) իրանական փոխառյալ հիմքերով աշխարհայք, իշխանայք ձեւերում թերեւս պահպանուել է հիմքային -ա-ով ձեւը (հմմտ. աշխարհ-ա-ց, իշխան-ա-ց, այլեւ զճանապարհայն). 4) ասորական փոխառյալ հիմքերով խանութայք, հռիտորայք, պրակտատայք ձեւերում հաւանաբար ասոր. -ā-ն հայերենի համար սովորական յ-ի յաւելումով եւ -այք-ի համաբանական տարածմամբ: Հնարաւոր է, թերեւս, մի շարք ձեւերի համար ենթադրել կանայք ձեւի համաբանական ազդեցութիւնը: Նկատի ունենալով հայերենի շեշտի բնոյթը՝ շեշտահաջորդ վանկերի անկումով՝ պատահական պետք է համարել եւ ձագումնաբանօրէն չմեկնել նմանութիւնը հուն. α-ով հիմքերի հոգն. ուղղ. θεαί «աստուածուհիներ» ձեւի հոգնակիի հետ: Պատահական պետք է համարել նաեւ -այ-ի նմանութիւնը միջ. պրսկ. -āy ածանցի հետ՝ հակառակ Գրեպինի կարծիքի:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իշխանայք,
աշխարհայք,
ագոնիստայք,
արդե(ս)տայք,
հերեսիո(վ)տայք,
եպիկուրայք,
պիւթագորայք,
խանութայք,
հռիտորայք,
պրակտատայք,
կանայք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
deae
Մատենագիտություն
Greppin 1975, 66
-ԱՆԴ
(ի) դրանդ(ի)
«շեմք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an-
«շեմք»
(անմիջական նախաձեւ՝ *an(ə)tā)
Անդ «շեմք» բառն է (*h.-ե. *an(ə)tā), որ պահպանվել է նաեւ անդաստակ բառի մեջ, սակայն կապը չի գիտակցվում:
-ԱՏ
I
«արմատ, հաստատ, այլեւ, թերեւս, աղքատ, անքատ, փինատ, որոնց ածանցելի հիմքերը անկախօրէն չեն պահպանուել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
ածանցելի հիմքերը անկախօրէն չեն պահպանուել։ Համեմատելի է հ. հնդկ. -ad-, աւ. -əδ-, հուն. -αδ- ածանցների հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արմատ,
հաստատ,
աղքատ,
անքատ,
փինատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
drsad-
«ժայռ, քար»
հուն.
δειράς, -αδος
«լեռնաշղթա»
հ. հնդկ.
sarád-
«աշուն»
աւ. sarəδ-
հուն.
φυγάς, -άδος
«վազող, փախչող, փախստական»
Մատենագիտություն
Greppin 56
-ԲԻ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-bhi
վերջավորություն
Այս ածանցի բ-ն ակնհայտորեն նույնն է -ն-ով հիմքերի գործիականի -բ վերջավորության հետ (հմմտ. եզ. գործ. արամբ՝ այր-ից եւ կանամբ՝ կին-ից). դժվար բացատրելի է ի-ն. հ.-ե. *-bhi վերջավորության *-i-ն չէր կարող պահպանվել վերջնային դիրքում, եւ մնում է ենթադրել -ի ածանցի ուշ հավելում արամբ եւ կանամբ հոլովաձեւերի վրա. այդպիսի հավելումը սովորական չէ, բայց հմմտ. կանացի. այստեղ վիճակը մոտավորապես նույնն է, ինչ հունարենում, որտեղ *επι πατροφι:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արամբի,
կանամբի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πατροφι
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։