Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«հավ» որոնման արդյունք՝ 787 բառահոդված
· Էջ 22 / 79
ԵՐԱԽԱՅ
(նոր` երեխայ)
«անկնունք, չմկրտված մարդ, նորածին մանուկ, մանկամիտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Աղբյուր՝ մ. պ. raxīk (rahīk)
(բուն աղբյուրը չի հավաստված)
«տղա, ծառա»
Աղբյուր՝ ասոր. *raxā
(բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. մ. պ. raxīk (rahīk) «տղա, ծառա»: Աճառյանը (ՀԱԲ 2, 35) ենթադրում է ասոր. *raxā ձեւ, որից փոխառված են հայ. ձեւը եւ մ. պ. raxīk-ը: Սրա հետ թերեւս նույնն է Բեհիստունի արձանագրության մեջ պարսկական Դարեհ թագավորի հիշատակած Արախա-ն` Հալդիտայի որդու անունը: Հազիվ թե կապ ունենա ակկադ. rehu(m) «ծնել» բայից ածանցված որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երախայական,
երախայանալ,
երախայապես,
երախայամիտ,
երեխայություն
Մատենագիտություն
ՀԱԲ 35
ԵՐԱԽԱՆ
-ի, -աց
«խումբ, բազմություն, հատկապես կերակուր ուտողների բազմություն, խնջույք, կերուխում, իջեւան»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. (՞)
(հավանաբար, բայց բուն աղբյուրը չի հավաստված)
Փոխառություն հավանաբար իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երախանիք
ԵՐԱՇԽԵՊ
«հարվածից կապտած տեղ, վիշտ, չարչարանք, վշտահար, չարչարված»
Փոխառություն (հավանաբար)
Աղբյուր՝ իրան. *raxš
(հավանաբար)
բայց կա միայն ավ. rašak
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
raksa «վնաս, վնասվածք»
Մատենագիտություն
Ջահ. None
ԵՐԱՇՏ
(երեշտ), ուշ` -ի, -ից, -ոյ, -ու
«երաշտ, չորություն, անանձրեւություն, երաշտային, չոր, չորային»
Փոխառություն
Աղբյուր՝ իրան. *rašt
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երաշտություն,
երաշտահար,
երաշտահավ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
rašt «շատ չոր» ((°))
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 40
ԵՐԵԿԻՆՔ
«գափսի խալանջ (հավամրգազգի մի բույս)»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. ερείκινη
Մատենագիտություն
ՀԱԲ 46
Ե
II
«օտար»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անհավանական է կապը հնդեւրոպական *ebhi- «դեպի, դեմը» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եւազգած,
եւակող
ԶԱԿՈՒՆԻ
«(մի քամու անուն. ԲՀ` զակունիք «անուանք հողմոց» (գրված նաեւ «աւանք հողմոց»))»
Ծագումն անհայտ է (հավանաբար)
կազմված է զակ անծանոթ արմատից` -ունի ածանցով
ԶԱՏԻԿ
«զոհ, զոհաբերում, զատիկ, հարության տոն, տոն»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
կազմված է զատանել բայի արմատից՝ -իկ ածանցով:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զատկաշաբաթ,
զատկատոմար,
զատկանալ,
կրկնազատիկ
Նոր՝
զատկական
զատկական
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 1992
ԶԱՐԱՇ
(զարոշ)
«լերդախոտ»
Փոխառություն (հավանաբար)
բայց բուն աղբյուրը չի հավաստված (հմմտ. պ. zar «ոսկի», zarāfšā-n «ոսկեզարդ»): Կա նաեւ բրբ. զարոշ «մի թռչուն»:
ԶԱՒԵՇՏ
«կատակ, երգիծանք»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս, բուն աղբյուրը չի հավաստված)
հմմտ. -եշտ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւեշտաբար
Նոր՝
զաւեշտական, զաւեշտաբան, զաւեշտաբանութիւն, զաւեշտախօս, զաւեշտաբերթ
զաւեշտական, զաւեշտաբան, զաւեշտաբանութիւն, զաւեշտախօս, զաւեշտաբերթ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։