Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՊԱՅՏ
-ի, -ից
«պայտ»
Ստուգաբանություն (անստույգ)
առանձնացված է պայտար բառի պայտ+ար կեղծ ստուգաբանությամբ
ՊԱՍՊԱՍ(ԱՅ)
(ԱՅ), (պասպասէ, բազբազ)
«հնդկընկույզի կեղեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. bāsbās
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 31
ՊԱՐԱԿԵՏՂ
(պարակեղտ)
«հավաքում»
(ԲՀ` «հավաքումն»)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կազմված է պարակ եւ ետղ բաղադրիչներից։ Մալխասյանցը (ՀԲԲ 4) բացատրում է «պարելու տեղ»։ պարակետղ-ը աղավաղված ձեւ է։
Մատենագիտություն
ՀԲԲ None
ՊԱՐԶ
(-ոյ, ուշ՝ -ի, -ից)
«պարզ, մաքուր, անկեղծ, հասկանալի, միատարր, ոչ բաղադրյալ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *parz
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարզել,
պարզախոս,
պարզական,
պարզամիտ,
պարզուտ,
պարզուած,
քաղցրապարզ,
պարզաբանութիւն,
պարզասէր,
պարզասիրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մանիք. պհլ.
parūd
«զտված, մաքրված»
պ.
pālūdan
«քամել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 60;
Bailey, DKS 189;
Ջահ. ՀԼՊ 541
ՊԵՐԵՏՈՒՏ
«եկեղեցական տեսուչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. περιοδευτής
Մատենագիտություն
H. AG 372;
Աճ. ՀԱԲ 75
Պ(Ո)ԼՈԿԵԼ
(բբ)
(պլոկ «մերկ, լերկ մաշկ»), (բ.` պլկել, լոպկել, լպկել, լպուկ «լերկ»)
«պլոկել»
(բարբառային)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leub(h)-, *leup-
«կեղեւը հանել, կճպել»
(անմիջական նախաձեւ՝ *louo-b-)
դրափոխությամբ
դրափոխությամբ լոպ- < *louo-b-` հնդեւրոպական *leub(h)-, *leup- «կեղեւը հանել, կճպել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պլկորել,
լոպկուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
луб
«կեղեւ»
ռուս.
лупить
«պլոկել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 94
ՊՈՊՈԿ
«ընկույզի (կանաչ) կեղեւ»
(բ. «ընկույզ»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կրկնավոր կազմություն` պոկ «ծիլ» («պոկել») արմատից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
ՊՏՈՒՂ
(-ոյ)
«բողբոջ, ծիլ, պտուղ, բերք, եկեղեցական տուրք»
(եկեղեցական)
Ստուգաբանություն (բնիկ հայերեն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պտղաբեր,
պտղալի,
պտղազուարճ,
պտղաքաղ,
անպտուղ,
լիապտուղ,
պտեղն,
ձիթապտուղ,
միապտուղ
ՊՕՍՊՕՍՈՂ
«կեղծավոր, խաբեբա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբերենից basbasa
«պոչ խաղացնել»
Եթե կապ չունի պոսել բայի հետ (գրության տարբերությամբ), ապա, ինչպես կարծում է Աճառյանը (ՀԱԲ 4, 117), «պոչ խաղացնել»
Մատենագիտություն
ՀԱԲ 117
Տե՛ս նաեւ
ՋՈՔ
«կեղծ դանձլամեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։