Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1109 բառահոդված (էջ 22/111)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 199, սյունակ 1 Էջ 199
ԴԻՆԳ (տինկ, դանկ) «թեփահան (հատկապես) բրնձամաքրիչ գործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. dink
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 669-670
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴՂԵԱԿ -ի, -աց (դղեկ) «դղյակ, ամրոց, բերդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Փոխառութիւն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված։ նույն աղբյուրից է նաեւ վրաց. dilegi «զնդան, բանտ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դղեակկբերդ, դղեակապարիսպ, դղեկաձեւ, դղեկապաք
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
dilegi
«զնդան, բանտ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 625-626
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՄԴԵԼ ««ի գլուխ ելանել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կապ ունի դնդել «ի գլուխ դնել» բառի հետ (ԲՀ)
Տե՛ս նաեւ
Էջ 201, սյունակ 1 Էջ 201
ԴՆԴԵՂ (դնդող-) ««ալիք, ծփանք» (բրբ.)» (բրբ.)
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *dhel- «դողալ, դողդողալ»
Հնարավոր է կապը հնում ավանդված դնդղանք անստույգ բառի հետ («ալիք, ծփանք» կամ «վեճ, հակադրություն»): Բացառված չէ կապը հնդեւրոպական *dhel- «դողալ, դողդողալ» արմատի հետ, որից ծագում են դող-ը եւ, թերեւս, դդ-որդ բառի դդ- բաղադրիչը:
Տե՛ս նաեւ
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՅԶ(Ն) «քիչ, մի քիչ, սակավ, աննշան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheugh- «շոշափել, դիպչել»
Թեեւ հնչյունապես համապատասխանում է հնդեւրոպական *dheugh- «շոշափել, դիպչել» արմատին, բայց իմաստային կապը կասկածելի է («նպատակակետ, կետ» միջանկյալ օղակո՞վ)։ Էլ ավելի հեռու է մնում *dheu- «փոշի, ծուխ» արմատը, թեեւ «փոշի» իմաստից հնարավոր է «մանր» եւ ապա՝ «քիչ, սակավ» իմաստների ածանցվելը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյզնագիտ, դոյզնաբար, դոյզնաքնեայ
Էջ 202, սյունակ 1 Էջ 202
ԴՈՅՆ սեռ. դորին, տր. դմին, գործ. դովին/-իմբ, հգն. ուղղ. դոքին, սեռ.-տր. դոցին, դոցուն(ց), գործ. դովիմբք, դոքիմբք «այդ, այդ նույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *to- -ին վերջածանցով կազմված
ցուցական դերանվանական *to- արմատից՝ -ին վերջածանցով կազմված։ Հայերենում կապվել է 2-րդ դեմքի հետ եւ զուգահեռ է սոյն, նոյն ձեւերին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ta-
հուն.
to
գոթ.
þa
հ. սլ.
to-
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 679; Ջհ. ՍԳԱՅ 147-150
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ I «քիչ, հազվագյուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu- «փոշի»
Հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *dheu- «փոշի» արմատի հետ՝ «մանր» > «քիչ» անցմամբ (հմմտ. դոյզն բառի մասին ասվածը)։
Տե՛ս նաեւ
Էջ 204, սյունակ 1 Էջ 204
ԴՈՒՆ II «կարճ սուսեր, դաշույն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *dhō- «սրել»
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *dhō- «սրել» արմատի հետ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 683) հնարավոր է համարում կարդալ դան եւ նույնացնել դան «դանակ» բառի հետ (տե՛ս)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 683
Տե՛ս նաեւ
Էջ 205, սյունակ 1 Էջ 205
ԴՌՈՒՆ (բրբ. դըռոն) «մոլոր՝ pterodles»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *dher- (անմիջական նախաձեւ՝ *dher-s)
Բնաձայնական կազմութիւն, որ թերեւս կապուած է հնդեւրոպական *dher-s նախաձեւի հետ՝ *dher- բնաձայնական արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
drensō
««ճչալ» (կարապի մասին)» գալլերենի՞ց
Տե՛ս նաեւ
Էջ 206, սյունակ 1 Էջ 206
ԴՍՏԻԿՈՆ (-ի) (դստիկոնի-ք) «տան հարկ, հատկապես վերնահարկ» «պատշգամբ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δίστεγον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 690