Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 294 բառահոդված (էջ 22/30)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 511, սյունակ 1 Էջ 511
ՄԱՍԻՐ (բբ) «ուրախություն, բերկրանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. masārra
Աճառյանը (ՀԱԲ 3, 264) նմանությունը համարում է պատահական եւ տալիս փոքր ինչ տարբեր մեկնաբանություն («masārr, որ հոգնակին է masarrat բառի», փոխանակ՝ «... որի հոգնակին է masarrat)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մասրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 264
Էջ 514, սյունակ 1 Էջ 514
ՄԱՏՈՒՏԱԿ «բխան, մարովս, քաղցրարմատ, սուս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ, գեր, բտած»
հ.-ե. արմատ՝ *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է ազդեցութիւնը
Կազմուած է մատու- եւ տակ բաղադրիչներից: մատու-ն, թերեւս, ծագում է հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ, գեր, բտած» արմատից, որտեղից՝ մատաղ, այլեւ, թերեւս, մատիտեղ: հիմքի ձեւաւորման մէջ հնարաւոր է հնդեւրոպական *medhu- «քաղցր. մեղր» հիմքի ազդեցութիւնը:
Տե՛ս նաեւ
Էջ 517, սյունակ 1 Էջ 517
ՄԱՐՃԱԿ «սխալագիր բառ՝ փոխանակ մարկծակ-ի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
թերեւս, մահճակ-ի աղավաղված ձեւը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 285
Տե՛ս նաեւ
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԳԼԻԼ II ««նեխել» (թրք. «ամպել» եւ «խանձվել»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meigh- «մեզ, ամպ» (անմիջական նախաձեւ՝ *mighlā-)
որից մեզ (տե՛ս)։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὁμίχλη
լիտվ.
migla
ռուս.
мгла
«մեզ, մշուշ» հայերենն ունի լրացուցիչ իմաստներ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
Տե՛ս նաեւ
Էջ 520, սյունակ 1 Էջ 520
ՄԵԼԻՔ (-ի, -աց) «մելիք, իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. malīk (melik)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մելիքութիւն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 294
Էջ 524, սյունակ 1 Էջ 524
ՄԵՑՈՒԿ «խանձված հաց»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 529, սյունակ 1 Էջ 529
ՄԽՄԽԱՆՔ «?»
Ստուգաբանություն ()
թերեւս տպագրական վրիպակ՝ փխնկ. միմեանբ:
Էջ 535, սյունակ 1 Էջ 535
ՄՈՌԱՆԱԼ «մոռանալ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer- «խանգարել, վրդովել, արհամարհել, մոռանալ» (անմիջական նախաձեւ՝ *mer-s-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոռացանք, մոռաց, մոռացկոտ, մոռացութիւն, մոռացումն, չմոռացական, անմոռաց, չարամոռաց, տիրամոռաց, երախտամոռաց, դիւրամոռաց, անմոռանալի, անմոռուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mṛśyate
«մոռանում է, արհամարհում է, ներում է»
հ. վ. գ.
marren
«խանգարել»
լիտվ.
maršùs
«մոռացկոտ»
լիտվ.
miřšti
«մոռանալ»
Մատենագիտություն
H. AG 475; Աճ. ՀԱԲ 346
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԼՔ հգն. -եր «ունեցվածք, տիրապետություն, իշխանություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. mulk
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլքել, մլքատէր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 352
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՍԽԵԼ (միսսել) «ծախսել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. msh «մաքրել, ջնջել»
լինի արաբ. msh «մաքրել, ջնջել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մսխանք, մսխում