Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 1906 բառահոդված (էջ 22/191)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐՇՈԿ «մեղմ, անուշ (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։ (թերեւս ինքնահնար)։
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԵՂ «խնդուկ (բոյս)» (բուսաբանություն)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, ուռչել, ծագել, լինել» (անմիջական նախաձեւ՝ *bheu-el-)
որտեղից՝ բոյս բառը:
Տե՛ս նաեւ
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԻՂ (բաւեղ, բաւիլ) «լաբիրինթոս, ծածկված մութ տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, լինել, ապրել, բնակվել» (անմիջական նախաձեւ՝ *bheuelā-, *bheuilā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաւղակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φωλεός
«որջ, բուն» <*bhō(u)lo
հուն.
φωλέω
«որջում թաքնվել, մնալ, պահվել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 36-37
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԲՌԵՃ «քվեճ»
Ստուգաբանություն (անստույգ)
բուէճ-ի բարբառային ձեւ՝ բբռլէճ «գիսախռիվ» բառի հետ բաղարկվելով ձեւափոխված:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 434
Տե՛ս նաեւ
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԴԵԴ «փաթեթ (՞)»
Ստուգաբանություն (անստույգ)
փաթեթ բառի բարբառային տարբերակը (հմմտ. փլչանել (փլչիլ) - բլչիլ):
Մատենագիտություն
Ջահ. None
Տե՛ս նաեւ
Էջ 127, սյունակ 1 Էջ 127
ԲԵԵՂԶԵԲՈՒՂ (-այ) (բեհեղզեբուղ, բեղզեբուղ, պէլզեպուպ, կրճատմամբ՝ բազու, զեբուղ) «բեհեղզեբուղ, սատանայապետ» (հատուկ անուն՝ հասարակացած)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βεελζεβούλ
փոխատու լեզու՝ եբր. be'elzebūl
փխնկ. ճիշտ be'ezebub ընթերցման
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
Էջ 127, սյունակ 1 Էջ 127
ԲԷՃ (-ի, -աց) (բէջ) «թիկունք, կռնակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. beji «ուսոսկր»
փոխատու լեզու՝ չեչ.-ինգ. buk «մեջք, թիկունք»
կովկասյան աղբյուրից՝ վրաց. beji «ուսոսկր» (Աճառյանը, ՀԱԲ 1, 446 համարում է հայերենից փոխառյալ), այլեւ, թերեւս, չեչ.-ինգ. buk «մեջք, թիկունք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 446
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԵՏ (բեր) «մեծ, հաստ» (ԲՀ եւ բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հնագույն վկայությունը թերեւս սեպագիր Bittiariga տեղանվան մեջ (հետագա Բբ-առիճ «մեծ Առիճ»):
Էջ 128, սյունակ 1 Էջ 128
ԲԺԻԺ (-ի, -այ), (բժիժ, -ոյ) «զանգակիկ», «բալխման, հուռութ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Կրկնավոր կազմություն՝ թերեւս փոխառված իրանական աղբյուրից (հմմտ. բժժանք=վիժայք, ինչպես բէժ-վէժ), բայց բուն աղբյուրը չի հավաստված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բժժանք, բժժագործութիւն, բժժագործ
Տե՛ս նաեւ
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻԾ (-ի, -ից, -աց) «մաշկի արատ, նշան, կեղտ. բշտիկ, արատ, պակասութիւն, վէճ, վէճի նիւթ, կեղտոտ, պիղծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheid- «ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhidio- (կամ *bhid-s-))
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhidio- (կամ *bhid-s-)` *bheid- «ճեղքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բծել, բծկան, բծկանութիւն, բծամիտ, բծաւոր, անբիծ, ամբիծ, անբծութիւն, ամբծութիւն, բազմաբիծ, խժբիծ, խժբժել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhinádmi
«ճեղքում եմ, պոկում եմ, կոտրում եմ»
հ. հնդկ.
bhidā
«խզում, խզուածք, ճեղք, պատռուածք»
հ. հնդկ.
bhidyā
«քայքայում»
լատ.
findō
«ճեղքել»
լատ.
fissam fissūra
«ճեղք»
գոթ.
beitan
«կծել»
հ. վ. գերմ.
bizzo, bizza
«կտոր, սեպ»