Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 22 / 411
ԱՇՏԱՐԱԿ
(-ի, -աց)
«աշտարակ, բերդ»
Փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշտարակագործ,
աշտարակագործութիւն,
աշտարակեայ,
աշտարակել
ԱՇՏԻՊ
«ձավար»
Ծագումն անհայտ է
Փոխառության աղբյուր՝ արաբ. adfar-ad-dib
«դկի եղունգ (խեցեմորթ)»
Փոխառության աղբյուր՝ լատ. ador
«մեկնություն»
Կեղծ բառ, որ ստացվել է արաբ. adfar-ad-dib «դկի եղունգ (խեցեմորթ)» անվան աթոր-աշտիպ տառադարձությունից եւ աթոր-ի լատ. ador մեկնությանից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
ԱՊԱ
«հետո, վերջում»
Փոխառություն (հավանաբար)
Փոխառության աղբյուր՝ ավ. apa
(հավանաբար, քիչ հավանական է)
«հեռու, զատ»
Փոխառության աղբյուր՝ հ. պ. apa
(հավանաբար, քիչ հավանական է)
«հեռու, զատ»
Քիչ հավանական է ենթադրել փոխառություն խեթերենից, որտեղ՝ appa «հետո, հետ, նորից»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապագայ,
ապաժաման,
ապաժամանութիւն,
ապառնի,
յապաղել,
յապաղութիւն,
անյապաղ,
ապաթարգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթերեն
appa «հետո, հետ, նորից»
ԱՊԱԶՈՆԵԼ
«գոտին արձակել»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ հուն. ἀποζώννυμι
Աճառյանը (ՀԱԲ 1, 223) համարում է հայերեն կազմություն՝ ապ- ժխտականով եւ հուն. ζώνη «գոտի» բառով:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 223
ԱՊԱԺՈՅԺ
(ժոյժ-ից կարծված՝ «անտանելի, անժուժկալ»)
«(թափված) արյուն»
Փոխառություն (հավանաբար)
ԱՊԱԼԵՐ
(ապալերկ)
«ամայի»
Փոխառություն (հավանաբար)
տարբերակն ստացվել է լերկ բառի բաղարկությամբ:
ԱՊԱԿԱՆ
«ապականված»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ մ. պ. apakan
Փոխառության աղբյուր՝ մ. պ. apakanišnīh
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապականել,
ապականացու,
ապականիչ,
ապականութիւն,
անապական
Մատենագիտություն
Bailey, TPhS 1956;
Ջահ. ՀԼՊ 515
ԱՊԱՀՈՎ
«անվտանգ, վտանգազերծ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբիւրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յապահովանալ
Նոր՝
ապահովել, յապահովանք, ապահովագրել, յապահովութիւն, ապահովագրական, ապահովագրութիւն, ապահովաբար, ապահովապէս, անապահով, անապահովութիւն
ապահովել, յապահովանք, ապահովագրել, յապահովութիւն, ապահովագրական, ապահովագրութիւն, ապահովաբար, ապահովապէս, անապահով, անապահովութիւն
ԱՊԱՇԽԱՐԵԼ
«զղջալ»
Փոխառություն
Փոխառության աղբյուր՝ իրանական *apaxšad
Փոխառութիւն իրանական աղբիւրից՝ *apaxšad։ ըստ Բենվենիստի
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապաշխարող,
ապաշխարութիւն,
անապաշխար,
անապաշխարող,
անապաշխարութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրթ.
abaxšāh
մ. պ.
apaxšād, abaxšāy
պ.
baxšāy «ներել»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 515
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։