Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱՍԻՄՈՆ
«դարչնի (կասիայի) տեսակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հունարեն κας(ς)ια-ի մի ածանցյալը
կաս(ς)ια-ի մի ածանցյալը (՞)
ԿԱՍԿԵԼ
««պղծել, խախտել» կամ «դադարել, պակասել» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Երկրորդ իմաստի դեպքում թերեւս կապ ունի կասել բայի հետ:
Տե՛ս նաեւ
ԿԱՐՃԱՏԵԼ
«շվայտել, շվայտություն անել» կամ «կարճել, դադարեցնել»
Ստուգաբանություն (անստույգ)
Եթե ճիշտ է երկրորդ իմաստը, ապա, թերեւս, ծագում է կարճ արմատից՝ -ատ ածանցով:
Տե՛ս նաեւ
ԿԱՐՈՒՐԱՅ
(-ի)
«միզաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qārūrā
փոխատու լեզու՝ ասոր. qarūrā
Մատենագիտություն
H. AG 269;
Աճ. ՀԱԲ 559
Տե՛ս նաեւ
ԿԱՒ
(-ոյ)
«տիղմ, կավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯ēbh-
«լորձնոտ, դոնդողանման, դողդոջ»
հ.-ե. արմատ՝ *gᵘ̯əu-
«աղբ, կոկորանք»
(անմիջական նախաձեւ՝ *gᵘ̯ōu-)
Այս արմատից է (այլ ձայնդարձով) կոյ բառը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կաւագործ,
կաւագործութիւն,
կաւակերտ,
կաւեայ,
կաւեղէն,
կաւարծաթ,
կաւանալ,
կաւիճ,
հայկաւ,
կաւահող,
կաւային
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
quabbe, quobbe
«թաց զանգված»
կիմր.
budr
«կեղտոտ»
ն. գ.
quadder
«կեղտոտ խոնավություն»
Տե՛ս նաեւ
ԿԱՒԱՌԵԼ
(ԲՀ)
«կարծել»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *keu-
«ուշադրություն դարձնել, լսել, զգալ, նկատել»
Հազիվ թե իր հիմքում ունենա իրանական *kav-ից (հնդեւրոպական *keu- «ուշադրություն դարձնել, լսել, զգալ, նկատել») ծագող հիմք:
ԿԱՒԱՍ
«մի կոչում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. gawwās
«նետաձիգ, աղեղնավոր, զինված ծառա»
Ըստ Աւագյանի (ՎԱԲ 142-143), տեքստը Ս. Բարխուդարյանի ընկալմամբ պետք է կարդալ ոչ թե որդի Աշոտի կաւասն..., այլ որդի Աշոտկա, վասն ոչ գոլո..., այսինքն՝ կաւաս-ը համարվում է կեղծ բառ:
Մատենագիտություն
ՎԱԲ 142-143
ԿԵԼ
(կել)
«հնարամտություն, հնարք, խորամանկություն, նենգություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gʷei(ə)-
«ուժ, բռնութիւն, բռնի ճնշել»
(անմիջական նախաձեւ՝ *gʷoi-lo-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կելութ-ք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jayati
ավ.
jijišaiti
«ձգտում է հաղթել, հնարամիտ դարձնել»
հուն.
βια
«ուժ, բռնություն»
ԿԵՂ
II
«կողք ՞»
Ստուգաբանություն ()
Թերեւս կող-ի ձայնդարձային ձեւը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կեղ ի կեղ
ԿԵՆԴԱՐ
«մի դեւ (հրեշ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κένταυρος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 572
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։