Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 217 բառահոդված (էջ 22/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-(Ե)ԱԳ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aw- «գիշերել»
Ծագում է ագանիլ «գիշերել» բայի հիմքից, ընդ որում բացաւթեագ բառի ե-ի մէջ պահպանուել է աւթ բառի հիմքային ի-ն՝ *աւթի-ագ > աւթեագ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բացաւթեագ, վայրագ
Էջ 803, սյունակ 1 Էջ 803
-ԵԱՆ I
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ti- (անմիջական նախաձեւ՝ *-tiyn- կամ *-tiHn-)
Համընկնում է -ունդ, -իստ, -ուստ ածանցներով վերջացող բառերի սեռական-տրականի վերջաւորութեան հետ, որ պարունակում է հ.-ե. *-ti- եւ *-n/n- հիմքային տարրերը՝ *-tiyn- կամ *-tiHn- > -տ/թ/դեան. այս դէպքում -եան-ի համար պէտք է ենթադրել *-iyn- կամ *-iHn- > -եան զարգացումը. պէտք է ենթադրել, որ հետագայում վերջնավանկային *-i-ի անկմամբ -եան-ն ընկալվել է որպէս ինքնուրոյն ածանց եւ տարածվել սկզբնապէս *-i- չպարունակող բառերի վրայ. ածանցի ծագման ընթացքը լավ երեւում է արդ (<*rti-) -արդի եւ արդեան ձեւերի համեմատությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւօտեան, աստուածեան, երեքեան, եայկեան, ներբողեան
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԱՆ
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ān «հոգնակերտ»
փոխատու լեզու՝ իրան. -yān «հոգնակերտի տարբերակ»
Փոխառուած է իրանական -ān հոգնակերտի -yān տարբերակից, որ, սակայն, դասական պարսկերէնում դրւում էր ā, ī, ō, ū ձայնաւորներով վերջացող բառերից յետոյ. հայերէնում նրա դրուելը բաղաձայններից յետոյ կարող է բացատրուել նրանով, որ այն ոչ թէ ուղղակի փոխառութիւն է, այլ հայ. -եան-ի` իրանական հոգնակերտի հետ բաղարկուելու արդիւնք:
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-(Ե)ԿԻ(Ն) «նախկի(ն), կրկին, երեքկին, չորեքկին, հ(ի)նգեկին, վեցկին, եաթնեկի(ն), տասնեկի(ն), յիսնեկի(ն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ինչպէս երեւում է բերուած օրինակներից, -կի(ն) տարբերակը բառեր է կազմում ցածր թուականներից` մինչեւ վեց-ը ներառեալ, -եկին(ն)-ը` աւելի բարձրերից. հինգ թուականից կազմւում է եւ՛ -կին-ով, եւ՛ -եկին-ով ձեւեր. -եկին(ն)-ի համար կարելի էր ենթադրել -եակ եւ -ին (հմմտ. առաջին) կամ -ի բաղադրիչներ (Greppin, 1973, 67, 1975, 78), սակայն այս դէպքում անբացատրելի է մնում -կի(ն) տարբերակը, որ դժուար է դիտել որպէս -եկի(ն)-ի կրճատ ձեւ կամ բացատրել որպէս -իկ եւ -ի(ն) բաղադրիչների միացում. հարցի լուծումն առաւել եւս դժուարանում է, եթէ կապ կայ -եկի(ն)-ի, -կի(ն)-ի եւ -եկի միջեւ:
Մատենագիտություն
Greppin 1973, 67, 1975, 78
Տե՛ս նաեւ
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՄ «համեմ, խոհեմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *sab-mo- հիմքերից առաջինը
փոխատու լեզու՝ իրան. (պարթեւական) խորհ-
Հիմքերից առաջինը` համ, հնդեւրոպական ծագում ունի (*sab-mo-), բայց -եմ-ը հնդեւրոպական հողի վրայ չի բացատրւում. դժուար է համեմ-ը բացատրել որպէս կրկնաւոր բառ, եթէ, մանաւանդ, -եմ-ը կապ ունի խոհեմ-ի -եմ-ի հետ. խոհ-ը ներկայացնում է խորհ-ի տարբերակը եւ րհ կապակցութիւնը ցոյց է տալիս իրանական (պարթեւական) ծագում:
Տե՛ս նաեւ
Էջ 809, սյունակ 1 Էջ 809
-ՈՅ «աջոյ, առաջոյ, արտաքոյ, երեկոյ, եփոյ, (զ)այգոյ, յետոյ, վերոյ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-es/os- (անմիջական նախաձեւ՝ *-regʷos-os)
հ.-ե. արմատ՝ *osyo- թեմատիկ հիմքերի սեռական-տրական
Հաւանաբար ծագում է հ.-ե. *-es/os- ածանցից (հմմտ. *-regʷos-os > երեկոյ)` -յ-ի ուշ յաւելմամբ, կամ չբացատրուած *s > յ անցմամբ, ինչպէս *wos > - գոյ. մասամբ էլ, թերեւս, թեմատիկ հիմքերի սեռական-տրականից` *osyo > -ոյ անցմամբ:
Էջ 813, սյունակ 1 Էջ 813
-ՈՒՍՏ II
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *-kʷu- «մակբայական հիմք»
հ.-ե. արմատ՝ *-dh-to-i°g «-ստ-ն» դժվար է բացատրել
Ծագում է ուստ «որտեղից» բառից, որի ծագումը պարզ չէ։ հավանական է ու-ի մեջ տեսնել հ.-ե. *-kʷu- մակբայական հիմքը, բայց դժվար է բացատրել -ստ-ն (*-dh-to-i°g)։ այս բացատրությամբ -ուստ-ով ձեւերը կապ չունեն իրան. naxust «առաջին» ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենուստ, այլուստ, անդուստ, առաջուստ, արտաքուստ, բացուստ, խորուստ, հեռուստ, վերուստ