Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԻԱՓՍԱՂՄԱՅ
««միշտ» (ԲՀ)»
(երաժշտական տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. διάψαλμα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 667
ԴԻՈՊՏՌԱ
(սխալմամբ՝ խոպտառ, նոր՝ դիոպտը)
«երկրաչափական մի գործիք՝ դիոպտը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. δίοπτρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 670
ԴԻՒՐ
-ի, -ից (դոյր, դորր, դուր, դեր)
«հարթ, հարթ տեղ, դյուրին, հեշտ, հաճելի, անդորր, հանգիստ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրել,
դիւրիչ,
դիւրութիւն,
դիւրին,
դիւրաբեկ,
դիւրագին,
դիւրաթափ,
դիւրասնունդ,
դիւրայոյս,
անձնդիր,
մտադիր,
սրտդիր,
դիւրաբորբոք,
դիւրագռգիռ,
դիւրազգաց,
դիւրաթեք,
դիւրահունչ,
դիւրամատչելի,
դիւրամարս,
դիւրըմբռնելի,
անդորր,
դուրեկան
ԴԻՖԼԱ
(տլիփա)
«դափնեվարդ, ճնճի, օլեանդր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. dafla
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 673
ԴՆՈՐ
««պատգարակ կամ մահիճ կամ դափոխս» (՞) (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Կեղծ բառ՝ ստացված դնոց ձեւի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 361
ԴՈՂ
-ի, -ից
«դող, սարսուռ, ալիքաձեւ երաժշտական մի խաղ»
(երաժշտական)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ, երերալ»
(անմիջական նախաձեւ՝ *dhol-)
բնիկ հնդեւրոպական՝ *dhol- ` *dhel- «դողալ, դողդողալ, երերալ» արմատից հայ-գերմանական, նեղ՝ հայ-սկանդինավյան զուգաբանություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դողալ,
դողացուցիչ,
դողումն,
դողն-ի,
դողան-ի,
դողդոջ,
դողդոչ,
դողդոջել,
դողդոջոտ,
դողդոջուն,
դողդոջումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
շվեդ. բրբ.
dilla
«թափահարել, տարուբերել»
նորվ. բրբ.
dalla, dulla
«վարգել, մանրաքայլ գնալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 677;
Pok. IEW 246
Տե՛ս նաեւ
ԴՈՅԶ(Ն)
«քիչ, մի քիչ, սակավ, աննշան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheugh-
«շոշափել, դիպչել»
Թեեւ հնչյունապես համապատասխանում է հնդեւրոպական *dheugh- «շոշափել, դիպչել» արմատին, բայց իմաստային կապը կասկածելի է («նպատակակետ, կետ» միջանկյալ օղակո՞վ)։ Էլ ավելի հեռու է մնում *dheu- «փոշի, ծուխ» արմատը, թեեւ «փոշի» իմաստից հնարավոր է «մանր» եւ ապա՝ «քիչ, սակավ» իմաստների ածանցվելը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոյզնագիտ,
դոյզնաբար,
դոյզնաքնեայ
ԴՈՆԴՈՂ
(դողդող, դանդող, դնդող)
«երերուն, շարժուն, փափուկ, կակուղ, թանձր եւ մածուցիկ նյութ, դոնդող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dhel-
«դողալ, դողդողալ»
Կրկնավոր դող արմատից
Կրկնավոր դող արմատից, որ ծագում է *dhel- «դողալ, դողդողալ» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 680
ԴՈՐԱԿ
-ի, -ից
«մի հեղուկաչափ»
(բրբ. «փոքր կուժ»)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աղբյուր
փոխատու լեզու՝ մ. պ. dōrak
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դորակաձեւ
Մատենագիտություն
H. AG 144;
Աճ. ՀԱԲ 680
ԴՈՒԲԷԹ
«ճակատի մազափունջ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. toupet
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 681
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։