Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԳԱՐ
(-ի)
«համարում, կարգավիճակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական angārtan
«համարել, կարծել»
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգարել (-իլ)
Մատենագիտություն
H. AG 97;
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳԱՐԻՈՆ
«տարապարհակ, պարտադիր աշխատանք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀγγαρήιον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳԵԼԻԿԱ
«angelica»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. angelica
փոխատու լեզու՝ ֆր. angélique
փոխատու լեզու՝ իտալ. angelica
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳԵՂՈՍ
(բբ)
«հրեշտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άγγελος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
ԱՆԳՈՍ
(-ից)
(անգոսն-, անկոսն-, անկուսն-, անկոշն-, անկուշն, անկուշ-, անկուս-)
«արհամարհանք, մեծամտություն, ամբարտավանություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ang/k-
«ծռել, թեքել»
արմատից, որից կազմված են մարմնի մասերի զանազան անվանումներ: Հնարավոր է նաեւ բառի փոխառություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգոսնել,
անկոսնել,
անկոսնտել,
անկոշնել,
անգոսնասեր,
անգոսնասիրութիւն,
անգոսնութիւն,
անգոսնումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
angustha
«ոտքի բթամատ»
ավ.
angušta
«ոտքի մատ»
հ. վ. գ.
ancha, anka
«ծոծրակ»
հ. իսլ.
ekkja
«կրճ. գարշապար»
Տե՛ս նաեւ
ԱՆԳՈՆ
(անգոն կոռնաւոր)
«երկնքի յոթ գոտիներից մեկը՝ Մեծասփիր»
(հին աստղաբաշխության տերմին)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αγκών
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 1963, 88
ԱՆԳՈՒԺԱՏ
(անկուժատ, անգժատ, անգօժատ, անկժատ, էնկիւժետ, էնկիւժիտ, անկուժակ, անիշատ)
«ժանտահոտ մի խեժ՝ քաղբան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. angužad
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անգ(ու)ժատաբեր
Մատենագիտություն
H. AG 98;
Աճ. ՀԱԲ 185
ԱՆԳՈՒՏԱՆ
«մի բույս, համեմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. angudān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 185
ԱՆԴԱՃԵԼ
(անդիճ-ել, անտիճ-ել, անդէճ լինել, հանդիճել, հանդիջել)
«մտածել, քննել, խորհրդածել, մտմտալ, մտահոգ լինել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andāčak
«ապացույց, օրինակ»
փոխատու լեզու՝ մնք. andač
«չափել, նախատել, դատել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաճումն,
անդէճք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186-187
ԱՆԴԱՄ
(-ոյ, -աւք)
«մարմնի մաս, անդամ, սեռական անդամ, մարմին, մասնակից»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրթ. handām
փոխատու լեզու՝ մ. պ. andām
փոխատու լեզու՝ պ. andām
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդամաբիւ,
անդամալոյծ,
անդամայաղթ,
յաղթանդամ,
ծանրանդամ,
ձիանդամ,
խեղանդամ,
հաշմանդամ,
անդամագրել,
անդամավճար,
անդամատել,
առնանդամ
Մատենագիտություն
H. AG 98;
Աճ. ՀԱԲ 187;
Ջահ. ՀԼՊ 514
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։