Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆՏԱՐ
««արբա, կշռորդ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆՏԻՆԵԼ
«զարհուրել (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆՓԵՂԹ
(-ի, -ից)
«արջառաջի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *(s)p(h)el-
«ճեղքել, հանել»
թերեւս հայկական կազմություն է՝ ան- ոչ ժխտական նախածանցով եւ *փեղթ «կտրված (կաշվի) շերտ» բառով, որ կարող էր գալ *(s)p(h)el- «ճեղքել, հանել» արմատից։
ԱՆՔՈՅԹ
«հանգիստ, խաղաղ, հանդարտ, ապահով, թաքուն, ծածուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kēe-
«շարժ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *kōi-)
եզակի է *kōi- > *քոյ անցումը
հ.-ե. արմատ՝ *han+*kōi-
«հաճելիորեն հանգստանալ»
(անմիջական նախաձեւ՝ *kōeio-)
հնչյունական անցումը պարզ չէ
կան վերականգնման դժվարություններ։ Եթե ան-ը ժխտական է, ապա քոյթ-ը թերեւս կարելի է կապել *kēe- «շարժ(վ)ել» արմատի հետ (այս դեպքում էլ եզակի է *kōi- > *քոյ անցումը)։ Եթե ան-ը ժխտական չէ, ապա անքոյթ-ը ծագմամբ կարող է համապատասխանել հանգիստ-ին, որ գալիս է *han+*kōi- (*kōeio-) «հաճելիորեն հանգստանալ» արմատից. այս դեպքում էլ հնչյունական անցումը պարզ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անքութանալ,
անքոյթութիւն
Տե՛ս նաեւ
ԱՇ
«օսլա»
(բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՇԱՐԱՅ
(աշորայ)
«մի հացաբոյս՝ տարեկան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշարային,
աշարեղէն,
աշորեայ,
աշորուկ
ԱՇԽ
««մարդ եւ անասուն» (°) (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Աշխ- բառի սխալագրութիւնն է (Ամալյան):
ԱՇԽԱՐԱԲԱՆԴ
«թագի կապ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական աշխար(°)
փոխատու լեզու՝ մ. պ. band
«կապ»
Մատենագիտություն
H. AG 101;
Աճ. ՀԱԲ 217
ԱՇԽԱՐՀ
(-ի, -աց)
«աշխարհ, երկիր, մարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. xšaθra
փոխատու լեզու՝ մ. պ. šahr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աշխարհագիր,
աշխարհաբնակ,
աշխարհագունդ,
աշխարհակոծ,
աշխարհահեղձ,
աշխարհադիտել,
աշխարհաժողով,
աշխարհիկ,
տաշխարհիկ,
տարաշխարհ,
տարաշխարհական,
միջնաշխարհ,
համաշխարհի,
գերաշխարհիկ,
չնաշխարհիկ,
աշխարհալած,
աշխարհամար,
անդրաշխարհ,
անդրաշխարհային,
աշխարհագրական,
աշխարհագրագետ,
աշխարհագրություն,
աշխարհադես,
աշխարհահռչակ,
համաշխարհային
Մատենագիտություն
H. AG 101;
Աճ. ՀԱԲ 218
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։