Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2355 բառահոդված (էջ 219/236)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՌՆ II (-ան) «սանդի կոթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deru- «ծառ, փայտ» (անմիջական նախաձեւ՝ *doru-no-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սանդատոռն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
druna
«աղեղ»
հուն.
δόρυ
«փայտ, գավազան, նիզակ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 426
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐԳ «ոստայն, սարդոստայն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deru- «փայտ» (անմիջական նախաձեւ՝ *doru-)
հ.-ե. արմատ՝ *dorgh- «բռնել» (անմիջական նախաձեւ՝ *dōrgh-so+ակ)
կարելի է իրոք միացնել հնդեւրոպական *doru- «փայտ» հիմքին, որից ծագում է տարգալ բառը կամ տրցակ-ի հետ միասին բխեցնել *dorgh- «բռնել» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 422
Տե՛ս նաեւ
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
ՏՈՐՄ I ««խումբ» (հատկապես՝ «նավախումբ»)»
Ստուգաբանություն ()
Տարմ-ի ձայնդարձային ձեւը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորմիղ, նաւատորմ, նաւատորմիղ, նաւատորմիլ
Տե՛ս նաեւ
Էջ 733, սյունակ 1 Էջ 733
Տ(Ո)ՐՈՄԵԼ (տորորել) «տորորել, ճմռել»
Ստուգաբանություն ()
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել, պատռել»
հ.-ե. արմատ՝ *ter- «պտտելով տրորել, շփել» իրանական միջնորդությամբ
Իմաստային առումով քիչ հավանական է բխեցումը հնդեւրոպական *der- արմատից, որից հայ. տոռ «կոշտուկ» եւ տեռ «շղարշ»։ Բավարար հիմնավորում չունի նաեւ միջնորդական (իրանական միջնորդությամբ) բխեցումը *ter- բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տրոսանք, տորոսանք, տրոր, տրորել
Տե՛ս նաեւ
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՐՐ «ճյուղ, խաղողի որթի թեւ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *der- «քերթել, ճեղքել» ձայնդարձային տարբերակ
տարր բառի ձայնդարձային տարբերակը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տորրել, տորրանոց, կարծրատորր
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՅՏԵԼ «տառապել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *dāu-/du- «այրել, տանջել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *dāu-/du- «այրել, տանջել» արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուայտանք, տուայտութիւն
Էջ 734, սյունակ 1 Էջ 734
ՏՈՒԱՐ (ուշ՝ դուար, դովար) «տավար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dīpǝro- «արջառ, զոհաբերվող կենդանի» (անմիջական նախաձեւ՝ *dipro)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տուարած, տուարածական, տուարածափակ, Տուարածատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. վ. գ.
zebar
«զոհվող կենդանի»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 424
Էջ 735, սյունակ 1 Էջ 735
ՏՈՒՆ (տան, տամբ, տանց) «տուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dem- «կառուցել, իրար հարմարեցնել» (անմիջական նախաձեւ՝ *dem(o)-)
«կառուցել, իրար հարմարեցնել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մեծատուն, անտուն, ձմեռատուն, ներքնատուն, վաշխատուն, զանգակատուն, տնանկ, տնկալ, տնտես, տնիկ, առտնին, տնային, տանիք, ընտանի, անընտանի, նորտնային, տնտեսագետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dāma-
«տուն»
հուն.
δώμα
«տուն»
Մատենագիտություն
H. AG 458; Աճ. ՀԱԲ 428
Էջ 735, սյունակ 1 Էջ 735
ՏՈՒՏՆ (տտուն), -ան «ծայր, պոչ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dud-
(հայ-գերմանական զուգաբանություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տտնավոր, տտադեղն, ոսկետտուն, վիշապատտունն
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. անգլ.
tote
«ծայր»
իսլ.
toti
«մռութ»
իսլ.
tota
«ծայր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 230; Զահ. ՀԼՊ 329
Տե՛ս նաեւ
Էջ 735, սյունակ 1 Էջ 735
ՏՈՓԵԼ (տփել) «ծեծել, կոխոտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deph- «ծեծել, տրորել, ճմռել» (անմիջական նախաձեւ՝ *doph-)
«ծեծել, տրորել, ճմռել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոփան, տոփիչ, տոփիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δέφω
«տրորել, ճմռել»
սերբ.
depati
«հրել, խփել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 431