Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«նա» որոնման արդյունք՝ 5512 բառահոդված
· Էջ 218 / 552
ԽՈԿ
(-ի, -աց)
«միտք, խոհ, մտածող, խորհող»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. hōk
«միտք, բնավորություն, տրամադրություն»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոկումն,
խոկասեր,
նախախոկումն,
խոկալ
ԽՈՀ
(-ի, -ից)
(խահ, -ի, -ից, խոխ, խախ)
«կերակուր, ուտելիք»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *xva(r)h
Աղբյուր՝ ավ. xvarəθa
Աղբյուր՝ պ. xvāl
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհանոց,
խոհավաճառ,
խոհապետ,
խոհագործն,
խահարար,
խահարարութիւն,
խահամոր,
խահագործել,
խահագործութիւն
Մատենագիտություն
H. AG 160;
Աճ. ՀԱԲ 388
Տե՛ս նաեւ
ԽՈՀԱԿԵՐ
II
«դահիճ»
Փոխառություն
ամբողջական փոխառութիւն՞: Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոհակերապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 387
ԽՈՀԱՍԱՆԱԼ
«վայր գլորվել, գահավիժել»
Փոխառություն
Փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
ԽՈՇԵՐ
(-ի, -աց)
(խոխեր, խոխեայ)
«տիղմ, հոտած ցեխ, գարշելի բան, գերեզմանի մութ, անդունդ, վիհ»
Փոխառություն
Թերեւս փոխառութիւն իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոխերական,
խոխերիմաց
ԽՈ(Ղ)ԽՈՂԵԼ
(խոխոխել)
«խողխողել, սպանել, մորթել, չարաչար սպանել»
Անստույգ
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կտրել»
*k>*kh անցմամբ՝ որպես կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *kel-
«խփել, կտրել»
Աղբյուր՝ խեթ. hulhuliia
(ավելի քիչ հավանական է)
«կռվում սպանել»
Թերեւս փոխառութիւն՝ խեթ. hulhuliia «կռվում սպանել»։ - Ջահ. ՀԼՊ 314։ Ավելի քիչ հաւանական է անմիջապէս բխեցնել հնդեւրոպական *(s)kel- «կտրել» արմատից (հմմտ. նաեւ *kel- «խփել. կտրել») *k>*kh անցմամբ՝ որպէս կրկնաւոր կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողխողումն,
խողխողիչ,
սրախողխող,
սրախողխողել,
բազմախողխող,
կիսախողխող,
նորախողխող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 314
ԽՈՂՈՎԱԿ
(-ի, -աց)
(խողովակի, խողուակ, խողակ, խողով (բբ))
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kuel-
«պտտել»
(անմիջական նախաձեւ՝ *k(u)holou-)
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«ծռել»
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *k(u)holou-` *kuel- «պտտել» արմատից կամ *(s)kel- «ծռել» արմատից. հմմտ. առաջին դեպքում՝ հ. իսլ. hvel, պրուս. kelan «անիւ», երկրորդ դեպքում՝ հուն. κυλινδρος «գլան»: Հնչիւնապէս հեռու է *kau-l- «դատարկ, դատարկ ցողուն, դատարկ ոսկր» հիմքը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խողովակաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
hvel «անիվ»
պրուս.
kelan «անիվ»
հուն.
κυλινδρος «գլան»
ԽՈՃ-
«խոզ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ քարթվելական *yoĵ (՞)
(ինչպիսի՞ն է կապը խոզ բառի հետ)
Փոխառութիւն քարթուելական՝ զանջան աղբիւրից՝ *yoĵ: հմմտ. մեգր., ճան. yeĵi:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոճկոր,
խոջքոր,
խոճկորակ,
խոջքորակ,
խոշկորակ,
խոզքորակ,
հոզքորակ,
խոճկորուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
մեգր.
yeĵi
ճան.
yeĵi
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 389;
Ջահ. ՀԼՊ 595
Տե՛ս նաեւ
ԽՈՃՈՃ
(խոճոպ՝ ԲՀ)
«մտածմունք, խորհրդածություն»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ մ. պ. hok
(թերեւս)
Աղբյուր՝ հայ. խոկ
(թերեւս)
Փոխառութիւն իրանական աղբիւրից: (< իրան.) խոկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոճոճել
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։