Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ամ» որոնման արդյունք՝ 3432 բառահոդված · Էջ 218 / 344
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԽՃԵԼ ««խոնարհվել կամ սիգալ» (ԲՀ)»
Ծագումն անհայտ է
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԿ I «էգ, էգ ձի, մատակ»
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ խալդերեն (՞) (բուն աղբյուրը չի հավաստված, թերեւս)
հմմտ. ճակաճան՝ իրանական ծագման -ճան ածանցով, այն հավանաբար ամբողջովին փոխառություն է): Աճառյանը (ՀԱԲ 3, 175), նկատի առնելով բարբառակական caki, սվան. cag համիմաստ ձեւերը, ենթադրում է երրորդ մի ընդհանուր աղբյուր, որ թերեւս խալդերենն է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճակաճան, ճակաճանութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
սվան. cag
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 175
Էջ 485, սյունակ 1 Էջ 485
ՃԱԿԱՏ I (-ի, -ու) «ճակատ, առաջամաս»
Փոխառություն
Աղբյուր՝ սողդ. čakāt «ճակատ»
Աղբյուր՝ մ. պ. *čakāt «գագաթ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճակատել, ճակատագիր, ճակատամարտ, ճակատամուղ, ճակատատեղ, լայնաճակատ, ծռաճակատ
Նոր՝
ճակատագրական, ճակատոսկր
Մատենագիտություն
H. AG 186; Աճ. ՀԱԲ 176
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱԿՆ «ճակնդեղ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. *čaku-(n)
Աղբյուր՝ մ. պ. čakundar «ճակնդեղ»
իրանական աղբյուրից՝ *čaku-(n), որից մ. պ. čakundar «ճակնդեղ» (այլթ. կամ մ. պ. ձեւից՝ հայ. ճակնդեղ/լ՝ բաղարկված դեղ բառի հետ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճակնդեղ, ճականդեղ, ճակնդեղուկ, ճակնխոտ, ճակնբոյս
Մատենագիտություն
H. AG 176; Bailey, DKS 97; Աճ. ՀԱԲ 176
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱՀԵԼ «թռչել»
Անստույգ (՞)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն)։
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱՂ «երկաթե ձող, երկաթե ասեղ»
Փոխառություն (թերեւս)
իրանական աղբյուրից, որտեղից նաեւ վրաց. čali «ճաղ, ցից»։ Աճառյանը (ՀԱԲ 3, 178) համարում է վրացերենից, բայց čali-ն համապարթեւական չէ, եւ փոխառությունն իրանական աղբյուրից ավելի հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղել, ճաղն, ճաղաշար, ճաղապատ, ճաղտել, ճաղում, ճաղմայր
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. čali «ճաղ, ցից»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱՂԱԳ (ճեղագ, ճագագ, ճարգագ) «մացառապատ անտառ, մացառուտ»
Փոխառություն (հավանաբար)
որտեղից նաեւ վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»։ Աճառյանը, (ՀԱԲ 3, 178) նախնական է համարում կովկասյան ձեւերը, բայց որոնց ձեւը (-ak-ով) ակնհայտորեն իրանական է, եւ կան քրդական համապատասխան ձեւեր։
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց. čalaki «գետափնյա մացառուտ, եգիպտացորենի հարդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 178
Էջ 486, սյունակ 1 Էջ 486
ՃԱՂԱՏ «ճաղատ, հերաթափ»
Անստույգ
Աղբյուր՝ հ. հնդկ. khalatī (հավաստի ստուգաբանություն չունի) «ճաղատ»
Աճառյանը (ՀԱԲ 3, 179) կասկածով համարում է -ատ վերջածանցով կազմություն՝ *ճաղ «մազ» բառը համարելով կովկասյան փոխառություն, բայց կովկասյան ձեւերը միայն ջ-ով են. հմմտ. ՀԼՊ 610։ Թերեւս իրանական փոխառություն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղատութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. khalatī «ճաղատ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179; ՀԼՊ 610
Տե՛ս նաեւ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՂՃ «՞»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաղճամահ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՄԱՐ ««քնար» (ԲՀ՝ «մուշարախ կամ քնար»)»
Ծագումն անհայտ է
Անստոյգ բառ: