Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 217 / 290
ՇԼԱՆ
«մոխիր»
Փոխառություն
Աճառյանը (ՀԱԲ 3, 522) նշում է վրաց. šlami «տիղմ» բառը, որ քիչ հավանական է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 522
Շ(Լ)ՄՈՐ
(լ)
«շփոթ, իրարանցում, կռիվ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *(s)kel-
«կանչել, գոռալ, աղմկել, հնչել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-mo-)
+ -որ վերջածանց
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շ(լ)մորիլ,
շլմորութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
hlimman «հնչել, աղմկել, մռնչալ»
հ. վ. գ.
hlamon «աղմկել, կատաղել»
ՇԼՆԻ
(հգն. շլին-ք)
«պարանոց, վիզ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *skel-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *skhel-niio-)
այս արմատից կան մարմնի մասերի շատ ածանցներ, եւ «պարանոց» իմաստը հաճախ է արտահայտվել «ծռել» իմաստի միջոցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շլնետակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
kulni «կրունկ»
Տե՛ս նաեւ
ՇԽՄՈՒՏ
(բբ)
«արագահոս»
Բնաձայն
Անծանոթ շխ- արմատից՝ -ուտ վերջածանցով
ՇԿԱՀ
«նետի ծայր»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
(բուն աղբյուրը չի հավաստված)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շկահիւն,
շկահական,
շկահել
ՇՂՈՒԱԿԱՆ
«մի տեսակ կոշիկ (հողաթափ)»
Ստուգաբանություն
Կազմված է շղու- անհայտ արմատից՝ -ական վերջածանցով: Աճառյանը (ՀԱԲ 3, 525) սրան է միացնում ԲՀ-ի շղոկան «փառամոլ» կամ «աշխարհական» բառը
Մատենագիտություն
ՀԱԲ 525
ՇՄԲՐՈՅ
«տոպրակ, պարկ, մարդ ծանրություն»
Ստուգաբանություն
Կազմված է -ոց վերջածանցով՝ շմբր- անծանոթ արմատից
ՇՄՐՏԱԿ
«օճառախոտ»
Ստուգաբանություն (հավանաբար)
Կազմված է բուսանվանական -տակ արմատով՝ հավանաբար շմոր-իլ «հոտել» արմատից
ՇՆԿՈՂԻԼ
(շանկղիլ)
«իրար փաթաթուել, միահիւսուել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *gel-
«սեղմ(վ)ել, գնդուել»
(անմիջական նախաձեւ՝ *gel-g-)
թերեւս կազմուած է շն- (-շան) եւ բ. կղկիլ բաղադրիչներից (վերջինս կարող է ծագել հնդեւրոպական *gel- «սեղմ(վ)ել, գնդուել» արմատից (*gel-g->կղկ-)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։