Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ել» որոնման արդյունք՝ 4109 բառահոդված
· Էջ 216 / 411
ՀԱԼԵԼՃԻՏՈՒԿ
«մի բույս»
Փոխառություն
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
ՀԱԼԻԼԱ
«մի ծառապտուղ, հլելոճ»
Փոխառություն
Աղբյուր՝ պ. halīla
Մատենագիտություն
H. AG 279;
Աճ. ՀԱԲ 10
Տե՛ս նաեւ
ՀԱԿԱՏԵԼ
«մտածել, խորհել, պարուրել»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է (հավանաբար)
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է (հավանաբար կապ չունի հակ արմատի հետ)
ՀԱԿԱՑԵԼ
«հիանալ, զարմանալ»
(ԲՀ)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հակացելի
Տե՛ս նաեւ
ՀԱԿՈՅԿ
-ի, -աց
«կոկոն» կամ «ծաղկաման»
Փոխառություն (թերեւս)
Եթե ուղղելի չէ բակոյկ, ապա, թերեւս, ինքնուրույն փոխառութիւն է իրանական աղբյուրից
ՀԱԿՋՆԵԼ
(հակճնել)
«վիճել, վիճաբանել»
Ստուգաբանություն
Կազմված է հակ- նախածանցից եւ ջնել (ճնել) բայից, որ առանձին չի ավանդվել
ՀԱԿՐ
-եր
«ըմբոստ, անհնազանդ»
Ստուգաբանություն
Առանձնացնելի է հակ-ը, բայց անբացատրելի է հակեր-ք հգն. ձեւի -եր-ը
ՀԱՀԱՆԴ
(հահանտ, հարհանդ)
«հանդարտ»
Ստուգաբանություն
Կրկնավոր կազմություն՝ *հանդ անհայտ արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հահանդել,
հահնդութիւն
ՀԱՂ
I
«կից, միասին, հար»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-n-
«կապել»
(անմիջական նախաձեւ՝ *pol-na-)
«կապել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հաղորդ,
հաղորդակից,
հաղորդեմ (-իմ),
հաղորդակցութիւն,
դիւահաղորդ,
զուգահաղորդութիւն,
զուարճահաղորդ,
հաղորդութիւն,
հաղորդատուփ
ՀԱՂ
II
«անգամ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *pel-
«խփել»
արմատից. հմմտ. լատ. pello «խփել, ցնցել», հուն. πάλλω «ցնցել»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
միահաղ,
միահաղոյն,
համահաղոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
pello «խփել, ցնցել»
հուն.
πάλλω «ցնցել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 13-14
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։