Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված · Էջ 216 / 574
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՏԻԼ «կարծրանալ (մորթի մասին)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kar- «պինդ, կարծր» *k/kh անցմամբ
Եթե կապ չունի խարել «այրել, դաղել» արմատի հետ, ապա ծագում է հնդեւրոպական արմատից:
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԱՓ II «կերկերուն (°)» կամ «խռպոտ (°)»
Բնաձայն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker- «կերկերուն» (անմիջական նախաձեւ՝ *knorəph-) *k/kh անցմամբ
հնդեւրոպական՝ բնաձայնական (խռպոտ ձայների համար) արմատից: Կարող է լինել եւ ինքնուրույն բնաձայնական կազմություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարափաձայն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. krpatē «ողբում է»
լատ. crepō «հնչել»
հ. վ. գ. hraban «ագռավ»
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԲԱԼ (խալբալ) «մաղ»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. ‘arbālā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարբալել, խալբալել, -իլ, խարբալումն
Մատենագիտություն
H. AG 304; Աճ. ՀԱԲ 343
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԲՈՒԶ «իշայծյամ, որմզդեղն»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական (՞)
Աղբյուր՝ մ. պ. xarbuz «իշայծյամ»
մ. պ. xarbuz (xar «էշ» եւ buz «այծ, այծյամ»):
Մատենագիտություն
H. AG 159; Աճ. ՀԱԲ 343
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԴԱԽ (-ի, -աց) «խարդախ, խաբեբա, նենգ»
Ծագումն անհայտ է (թերեւս)
Թերեւս կապ ունի խարդաւ, խարդաւան ձեւերի հետ, որոնց ծագումը նոյնպէս չի պարզված:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդախել, խարդախութիւն, խարդախիչ, խարդախալի, անխարդախ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԴԱՒ(ԱՆ)ԵԼ «խաբել, մոլորեցնել, խաբելով պղծել, խաբելով գցել»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի խարդախ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարդաւանութիւն, խարդաւանակ, խարդաւանք, խարդաւտութիւն
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԵԼ I «այրել, դաղել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ker- «այրել, վառել, ջեռուցել» (անմիջական նախաձեւ՝ *khr- (*khər-, *khor-))
բնիկ հնդեւրոպական՝ *khr- (*khər-, *khor-) ` *ker- «այրել, վառել, ջեռուցել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարակել, խարակիչ, խարան, խարոյկ, խարոյկել, խարուկածին, եղեմնախար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ. hyrr «կրակ»
հ. վ. գ. herd «օջախ»
լիտվ. kùrti «ջեռուցել, տաքացնել»
լիտվ. kárštas «տաք, ջերմ, կիզիչ»
լատ. cremō «այրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 338
Տե՛ս նաեւ
Էջ 320, սյունակ 1 Էջ 320
ԽԱՐԵԼ II «խաբել, մոլորեցնել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարանք
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԻ «հավաժիպակ, հորթալեզու (բոյս)» (բուսաբանություն)
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շեկխարի, շիկխարի, շիխար
Էջ 321, սյունակ 1 Էջ 321
ԽԱՐԻՍԽ (-ի, -աց, ուշ՝ նաեւ -ից) (բրբ. սարիսխ) «պատուանդան, ստորին մաս, հատակ, ցածր բեմ, խարիսխ, ոտք, սրունք»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խարսխաձեւ, խարսխել, կարծրախարիսխ, հաստախարիսխ