Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված · Էջ 214 / 290
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 581, սյունակ 1 Էջ 581
ՇԱՆԹ (շանթ), -ի «կայծակ, երկնքից թափվող կրակ, կրակի կայծ, մետաղաձույլ մի կշռաչափ, տաք, հրավառ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *k'unt- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շանթահար, շանթընկեց, շանթեռանդն, շանթառաք, շանթարգել, շանթահարել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 132
Էջ 582, սյունակ 1 Էջ 582
ՇԱՏ I (-ի) «շատ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *šāt
Աղբյուր՝ սողդ. š't
Աղբյուր՝ պ. šād «հարուստ, շատ, առատ»
Աղբյուր՝ պ. šādāb «շատաջուր, հյութեղ»
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *šāt։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շատանալ, շատախոս, շատակեաց, շատատես, շատախոսել, շատիխոսութիւն, մարակաշատ, արիւնաշատ, մարդաշատ, երիվարաշատ, ընչաշատ
Մատենագիտություն
H. AG 212; Աճ. ՀԱԲ 498; Ջահ. ՀԼՊ 538
Էջ 582, սյունակ 1 Էջ 582
ՇԱՏ III ««քաղաք» (տեղանուններում)» (տեղանուններ)
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական šāt «ուրախ»
«ուրախ» իմաստից փոխաբերությամբ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
Արտաշատ, Վասակաշատ, Վարդանաշատ
Մատենագիտություն
H. AG 212; Աճ. ՀԱԲ 499
Էջ 582, սյունակ 1 Էջ 582
ՇԱՐ I (ուշ՝ -ի, -ու) «շարք, շարվածք, խումբ, բազմություն»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *ers- «շարել, միացնել»
Քիչ հավանական է միացնել հնդեւրոպական *ers- «շարել, միացնել» (հայ. յեռուլ) արմատի հետ որպես կողմնակի հնդեւրոպական շերտի բառ (հնդեւրոպական այլ լեզվի ներդրում)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարել, շարումն, շարական, շարոտել, մարգարտաշար, միաշար, շողաշարել, զուգաշարել, շարադրել, շարադասել, շարունակել, շարաձայն, շարունակ
Նոր՝
շարունակելի, շարահիւսութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. συν- «նախածանց» (շար- «համա-»)
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԺ (-ի, -ից) «երերում, շարժում, երկրաշարժ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *sker-gh-) *gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ
Կապ ունի՞ հնդեւրոպական *(s)ker- «պտտել, դարձնել, շրջել» արմատի հետ՝ *sker-gh- > շարժ (*gh > ժ անցման համար հմմտ. *eghi- > իժ)։ Կասկածելի է իրանական ծագման վարկածը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շարժել, շարժահիմն, շարժումն, շարժուն, շարժիչ, անշարժ, գետնաշարժ, դյուրաշարժ, թեթեւաշարժ, հողմաշարժ, երկրաշարժ, զինաշարժ, արագաշարժ, դժվարաշարժ, շարժապատկեր, շարժառիթ, շարժօն, անշարժութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԺՄԱԿ (ժաժմուկ) «հմայակ, բժժանք, հմայիլ»
Ստուգաբանություն
Եթե կապ ունի շարժ արմատի հետ, ապա ո՞րն է իմաստային անցման հիմքը։
Տե՛ս նաեւ
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐԻԼ «ատվել»
Ծագումն անհայտ է
Էջ 583, սյունակ 1 Էջ 583
ՇԱՐՇԵԼ (շարժել) «պատառոտել, ցնցել, ուժեղ շարժել»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *(s)ker- «կտրել»
Կրկնավոր կազմություն (խարխլել-ի տիպի), որի արմատը թերեւս կապ ունի հնդեւրոպական *(s)ker- «կտրել» արմատի հետ (թերեւս բաղարկվել է շարժ արմատի հետ եւ ստացել «ցնցել» իմաստը)։
Տե՛ս նաեւ
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՇԱՓԵԼ (շօշափել) «շոշափել»
Կրկնավոր կազմություն
հ.-ե. արմատ՝ *skeup- շուփ (շփել) արմատի հիմքը
Կրկնավոր կազմություն, որի շափ արմատը Աճառյանը (ՀԱԲ 3, 547) միացնում է շուփ (տե՛ս շփել) առմատի հետ, բայց սրա՝ մեր տված ստուգաբանությամբ (*skeup- արմատից) հարցի լուծումը դժվարանում է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաւշափելի, շաւշափական, դիւրաշաւշափագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ. խարխափել (հ/շ հերթագայությա՞մբ)
Մատենագիտություն
ՀԱԲ 547
Տե՛ս նաեւ
Էջ 584, սյունակ 1 Էջ 584
ՇԱՔ «պատին բացվածք, պատուհան» (բբ)
Փոխառություն
Աղբյուր՝ արաբ. šaqq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 506