Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«առ» որոնման արդյունք՝ 7635 բառահոդված · Էջ 214 / 764
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՅԼԻԼ (զմայլանալ) «հագենալ, հիանալ, սքանչանալ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *mel- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» (անմիջական նախաձեւ՝ *m-el-) *-l- աճականով ձեւից
կազմված է զ- ածանցով *մայլ արմատից, որ, ինչպես ցույց է տվել Աճառյանը, կապ չունի արաբական ծագման բարբառային մայլ (մայիլ) «զմայլված» արմատի հետ։ Հնարավո՞ր է արդյոք կապը հնդեւրոպական *m-el- «փափուկ, մեղմ, հրապուրիչ» արմատի հետ, որի *-l- աճականով ձեւից ծագում են պրուս. miels, լիտվ. mielas «սիրելի, հաճելի», ռուս. милый «սիրելի համակրելի», այլեւ (ոչ *-l- ով) հ. հնդկ. miēdhā, ավ. myarla «զոհախնջույք» բառերը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմայլական, զմայլութիւն, զմայղութիւն
Նոր՝
զմայլելի, գեղազմայլ, հոգեզմայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս. miels «սիրելի, հաճելի»
լիտվ. mielas «սիրելի, հաճելի»
ռուս. милый «սիրելի համակրելի»
հ. հնդկ. miēdhā (ոչ *-l- ով)
ավ. myarla «զոհախնջույք»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 99
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԱՍՏ «ջրգողություն»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *mad- «թաց, խոնավ» զ- նախածանցով
կազմված է զ- նախածանցով *մաստ արմատից, որ կարող է գալ հնդեւրոպական *mad- «թաց, խոնավ» արմատից։ Այստեղից է նաեւ մաստ «ածիկ» բառը։
Մատենագիտություն
Զահ. ՀԼՊ 179
Տե՛ս նաեւ
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԲԱՂ (զմբադ) «հոգս, մտատանջություն, վայելք (՞)»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, մոլորվել, հուզվել»
բաղկացած լինի զ- ածանցից եւ հնդեւրոպական ծագման (ը)մբ-ամբ- (ամբողջ բառում) եւ *ալ-*al- «թափառել, մոլորվել, հուզվել» բաղադրիչներից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմբաղիլ
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԵԼԻՆ -ի, -աց (զմիլին, զմիղին), (ուշ՝ զմելի) «գրչահատ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σμιλίον «σμιλίν»
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 100
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄԻՌՆԻԱ «մի ձուկ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σμῦρος «μῦρος, μύραινα»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 100
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄՈՒՌՍ -ի, -աց, -ոյ (զմուռն, զմուռ, մուռ) «կնդրուկի ծառ, մի խեժ՝ զմուռս»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σμύρνα
Աղբյուր՝ հուն. σμύρρα
Աղբյուր՝ հուն. μύρρα
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմոռել, զմռսաբեր, զմռսալիր, զմռսալից, զմռնաբեր, զմռնախունկ, զմռնենի, զմռել, զմռանալ, զմռաբեր
Մատենագիտություն
H. AG 393; Աճ. ՀԱԲ 100
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄՆԻՏ «կարծր մի քար, որի փոշին գործածվում է որպես հղկիչ նյութ»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. σμύρις
զմնիտետան քար ծագում է հունական σμυρίτης λίθος ձեւից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմնիտետան
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 101
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄՐԻԼ (զմբրիլ, զմպրիլ) «թմբել, ընդարմանալ, հարբեցողությունից հիմանալ, խայտառակվել, պապանձվել, հարվածից շշմել»
Բնիկ հնդեւրոպական (՞)
հ.-ե. արմատ՝ *mer- «թանձրանալ, մակարդվել» զ- մասնիկով
Կազմված է զ- մասնիկով՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *mer- («թանձրանալ, մակարդվել» (՞)) արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. mūrchati «շաղվում է, ապշում է, շշմում է, թմրում է»
մ. պ. vēmār «հիվանդ»
հուն. βρότος «մակարդվածություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 101
Էջ 240, սյունակ 1 Էջ 240
ԶՄՐՈՒԽՏ -ի, -աց, -ոյ (ուշ՝ զմրութ) «զմրուխտ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *zumurruft
Աղբյուր՝ թուրքերեն զմրութ
զմրութ ձեւը փոխառված է թուրքերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զմրխտի, զմրխտեայ
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 101-102
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՆԴԱՆ (զնդան, զնտան) «բանտ»
Փոխառություն
Աղբյուր՝ մ. պ. zēndan
Աղբյուր՝ մ. պ. zindān
Աղբյուր՝ պ. zindān
Փոխառություն իրանական աղբյուրից.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զնդանարգել, զնդանել, զնդանավոր (զընդաւոր)
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 102