Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«Թ» որոնման արդյունք՝ 9186 բառահոդված
· Էջ 214 / 919
ԴԱԴԱՐ
(-ոյ)
(բրբ. «հոգնել, հենվել, կռթնել»)
«դադար, հանգիստ, կանգառ, դադարի տեղ, (հգն.) բնակարան, կացարան»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dher-
«պահել»
կրկնավոր բնիկ
Կրկնավոր բնիկ հնդեւրոպական՝ *dher- «պահել» արմատից, որտեղից նաեւ՝ դարել
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դադարել,
դադարեցուցանել,
դադարիկ,
դադարուն,
անդադար
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
Տե՛ս նաեւ
ԴԱԴԷ
«որմնաբույս, ապակեխոտ, կովինջ՝ Parietaria L.»
(բուսաբանություն)
Փոխառություն (թերեւս)
Աղբյուր՝ արաբ. dādī
(թերեւս)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 611
ԴԱԺԱՆ
(դարժան)
«դառնահամ, լեղի, ժանտ (հոտ), տաժանելի, անգութ, անողորմ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *dažan
Աղբյուր՝ պ. dažan
Մատենագիտություն
H. AG 132;
Աճ. ՀԱԲ 611;
Ջահ. ՀԼՊ 521
ԴԱԼ
I
(հին՝ դայլ)
«ծննդկանի առաջին կաթ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhē(i)-
«ծծել, ծիծ տալ, կերակրել»
(անմիջական նախաձեւ՝ *dhə-li-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
dhāru «ծծող»
հուն.
θηλυς «կանացի»
հուն.
θηλω «կանացի կուրծք»
ալբ.
dhallr «երեսը քաշած կաթ, թան»
լատ.
fēlō «ծծել»
Մատենագիտություն
H. AG 437;
Աճ. ՀԱԲ 611
Տե՛ս նաեւ
ԴԱԼԱԿԵԼ
(դարլակել)
«ջանքով ձեռք բերել, հայթայթել»
Ծագումն անհայտ է
ԲՀ՝ «կատարել» կամ «ջանալ». -իլ «աշխատել, ջանք թափել»։ Հավանական չէ բխեցնել հնդեւրոպական *dhy-lo-ից, որ ծագում է *dhē- «դնել» արմատից (հմմտ. ռուս. дело «գործ», делать «գործ անել», հ. իռլ. dalidum «նրանք արեցին, կատարեցին»)
ԴԱԼԱՊՐ
(ԲՀ՝ դաղապուր, դեղատր)
«սուր գործիք՝ թուր կամ կացին, տապար»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ հուն. (՞)
(հուն՞.)
Աղբյուր՝ լատ. dolābra (՞)
(հուն՞.)
Բաղադրություն՝ դալապրել։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալապրել
Մատենագիտություն
H. AG 345;
Աճ. ՀԱԲ 612
ԴԱԼԱՐ
-ոյ
«խոտ, կանաչ, բանջար, դալար, կանաչ, թարմ, մատղաշ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
(անմիջական նախաձեւ՝ *dhāl- կամ *dhl-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալարի,
դալարանալ,
դալարաբար,
դալարութիւն,
դալարուտ,
դալուկ,
մշտադալար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θαλλω «կանաչել, փթթել»
հուն.
θαλερος «մատղաշ, ծաղկուն»
ալբ.
dal «բողբոջել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 612
Տե՛ս նաեւ
ԴԱԼՈՒԿՆ
-ան
(դալունկն, նոր՝ դալուկ)
«դեղնացավ, դեղնախտ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *dhel-
«ծաղկել, կանաչել»
(անմիջական նախաձեւ՝ *dhal- կամ *dhl-)
-ուկն ածանցով
Բաղադրություններ՝ դալնկոտ, դալնկագոյն, դալկատոր, նոր՝ դալկոտ, դալկութիւն, դալկահար, դալկանալ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դալնկոտ,
դալնկագոյն,
դալկատոր,
դալկոտ,
դալկութիւն,
դալկահար,
դալկանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
դալ «դեղնականաչ»
հայ.
դեղին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613
ԴԱԼՊՈՒՃԱԿ
«դեղձանիկ»
Անստույգ (թերեւս)
դալ «դեղնականաչ, դեղին» + -պուճակ (ասպուճակ-ից առնվա՞ծ), եթե ամբողջական իրանական փոխառություն չէ
ԴԱԿԻԿ
«տիխիլ, տիխլենու պտուղ»
Անստույգ (թերեւս)
կազմված է անծանոթ դակ արմատից` -իկ ածանցով
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։