Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 2355 բառահոդված (էջ 213/236)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 698, սյունակ 1 Էջ 698
ՍՐՓԱՆ «մի տեսակ արմաւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 698, սյունակ 1 Էջ 698
ՍՓԻՌ (սփիտ) «սփռուած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sp'hēr-s «ցրել»
արմատից, որտեղից նաեւ փոշի (փիռ)։ Աճառեանը (ՀԱԲ 4, 287) բխեցնում է փիռ-ից՝ ս- սաստկականով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սփռել, սփռիչ, լուսասփռիչ, համասփիռ, ընդհանրասփիռ, լայնասփիռ, խաչասփռել, հագագասփիռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σπείρω
«ցրել, ցանել»
հ. վ. գ.
sprint
«ցանել, շաղ տալ, մաղել»
Մատենագիտություն
ՀԱԲ 287
Տե՛ս նաեւ
Էջ 701, սյունակ 1 Էջ 701
ՎԱԶ II ուշ` -ի, -ից «խաղողի վազ, որթ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
վազել բայի հիմքից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 293
Էջ 704, սյունակ 1 Էջ 704
ՎԱԶ (-ի, -ից) (վաշե, վաշիկ) «(մորթածածկ) սայլ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնչյունապես հնարավոր չէ կապել հնդեւրոպական *uegh- «շարժել, քշել» արմատի որեւէ ածանցյալի հետ որպես փոխառություն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վաշկատուն
Էջ 704, սյունակ 1 Էջ 704
ՎԱՌ II «վառ, վառվող, փայլուն»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *uer- «վառել»
Փոխառություն հնդեւրոպական *uer- «վառել» արմատի ածանցյալներից որեւէ մեկից, թերեւս հատկապես խեթերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վառել, վառումն, վառվառիլ, բոցավառեալ, լուսավառ, կրակավառ, հրավառ, ջահավառ, վառվառուկ, վառվիլ, վառվռուն, վառելափայտ, խանդավառ
Էջ 706, սյունակ 1 Էջ 706
ՎԱՐԱՐ I «վարար, հորդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *(a)uer- «հոսել»
Ծագումն անհայտ է: Որեւէ կապ ունի՞ հնդեւրոպական *(a)uer- «հոսել» արմատի հետ (ինչ-որ լեզվից փոխառությո՞ւն):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գետավարար, վարարիլ
Էջ 706, սյունակ 1 Էջ 706
ՎԱՐԴ (-ի, -ից, ուշ՝ -ոյ, -ու) «վարդ (ծաղիկ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *vard
փոխատու լեզու՝ ասոր. vardā
փոխատու լեզու՝ արաբ. vard
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *vard, որից՝ ասոր. vardā, արաբ. vard:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարդաբեր, վարդագոյն, վարդայատակ, վարդենի, կարմրավարդ, հազրեվարդ, վարդաբոյր, վարդափունջ, վարդավառ
Մատենագիտություն
H. AG 244; Աճ. ՀԱԲ 317
Էջ 707, սյունակ 1 Էջ 707
ՎԱՐԿ (ուշ՝ -ի, -ից, -աց) «վարկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել»
իրանական աղբիւրից (<հնդեւրոպական *uer- «նկատել, ուշադրութիւն դարձնել» արմատի՞ց)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարկանիլ, վարկադրել, վարկած, վարկանումն, վարկատրել, նախավարկել, վարկաբեկել, վարկաբեկիչ, վարկատրտել
Էջ 707, սյունակ 1 Էջ 707
ՎԱՐՄ (ուշ՝ վարմն), -ի-ա «վարմ, թակարդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վարմել, վարմարկել
Էջ 708, սյունակ 1 Էջ 708
ՎԱՐՏԻՔ «վարտիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *varti
var- «ծածկել» արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 325
Տե՛ս նաեւ