Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ագ» որոնման արդյունք՝ 4294 բառահոդված
· Էջ 213 / 430
ՁԻԳ
«ձիգ, պիրկ, ամուր, պինդ, երկար, հիւսուածք, գործուածք, զգեստ, արորաձող, նեարդ, նետ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'hei-
«քշել, արագ շարժել, նետել, շպրտել»
(անմիջական նախաձեւ՝ *g'he-gh- կամ *g'hi-u-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձգել,
ձգիչ,
ձգարան,
ակնատաձիգ,
քաջաձիգ,
նետաձիգ,
հրաձիգ,
բացաձիգ,
լիաձիգ,
երկնաձիգ,
ձեռնաձգութիւն,
ձգձգել,
ձգտել,
ձգակապ,
ձգափոկ,
ձգողութիւն,
ձգողականութիւն,
առաձգական,
հրաձգարան,
հրաձգութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
zaena «զէնք»
հ. հնդկ.
haya- «նժոյգ»
հայ.
ձի
Տե՛ս նաեւ
ՁԻՐ
(-ի, -ից)
«նվեր, ընծա, շնորհ, ձիրք»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'her-
«խնդրել, ուզել, հաճել, սիրել»
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձրել,
ձրի,
ձրիատուր,
ձեռնաձիր,
բարեձիր,
լիաձիր,
լուսաձիր,
կաթնաձիր,
փրկնաձիր,
հոգիաձիր,
ձրիակեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
haryati «ախորժել, ցանկալ»
հուն.
chairō «ուրախանալ»
լատ.
horior «քաջալերել, ոգնորել»
ավ.
zara «ձգտում, փափագ»
գ. գերն.
zara «հաճույքով»
Մատենագիտություն
H. AG 470;
Աճ. ՀԱԲ 153-154
ՁԻՒՆ
(-եան, -եանէ)
«ձյուն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hei-
«ձմեռ, ձյուն»
(անմիջական նախաձեւ՝ *g'hiiom-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձիւնանալ,
ձիւնաջուր,
ձիւնաբեր,
ձիւնաբող,
ձիւնախաղ,
ձիւնասառն,
ձիւնախառն,
ձիւնածաղիկ,
ձիւնել,
ձիւնասպիտակ,
ձիւնագունդ,
ձիւնագնդիկ,
ձիւնահալք
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zyā «ձմեռ»
հուն.
chiōn «ձյուն»
լատ.
hiems «ձմեռ»
Մատենագիտություն
H. AG 470;
Աճ. ՀԱԲ 155
ՁԼԵԼ
«հողը պատռել, ակոսել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'hel-
«կտրել»
ծագում է հնդեւրոպական *g'hel-ից` *g'hel- «կտրել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
halá- «գութան»
գոթ.
giltha «մանգաղ»
հայ.
ձող
Մատենագիտություն
Pok. IEW 434
ՁԽՆԻ
«գիհի»
Ծագումն անհայտ է
ՁՈՒԽԼ
(ձուլիլ)
«շեղվել, խոտորվել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'huel-
«շեղվել»
Ներկայացնում է ձախել (ձախ) բառի ձայնդարձը եւ ձուլիլ-ի հետ միասին ծագում է հնդեւրոպական *g'huel- «շեղվել» արմատից` լ > ղ > խ վաղ անցմամբ:
ՁՈՐՏԱԼ
«տրոփել, բպրտալ, դողդողալ»
Ծագումն անհայտ է
ՁՕՆՁ
(-ի, -ից)
«ժայռ (՞)»
Ծագումն անհայտ է (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
վիմաձօնձական
ՂԱԼԻ
«մի տեսակ հին նավ»
Ծագումն անհայտ է
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։