Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«տի» որոնման արդյունք՝ 2894 բառահոդված
· Էջ 212 / 290
ՆԿԱՏ
I
«նկատում, հայացք, նայել»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kwei-
«ուշադրություն դարձնել, նկատել»
Աղբյուր՝ իրանական *ni-kata
(թերեւս)
իրանական աղբյուրից՝ *ni-kata (<հնդեւրոպական *kwei- «ուշադրություն դարձնել, նկատել»):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նկատել,
նկատութիւն,
նկատումն,
նկատիչ,
յայտանկատ,
նախանկատ,
աննկատելի
Նոր՝
նկատողութիւն, նկատի առնել
նկատողութիւն, նկատի առնել
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 487
ՆԿՈՒՂ
«նկուղ, տան գետնահարկ, պահեստ»
Փոխառություն (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *geu-
«ծռել»
(անմիջական նախաձեւ՝ *ni-gula)
Աղբյուր՝ իրանական (՞)
(թերեւս)
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Աւելի քիչ հաւանական է բնիկ հնդեւրոպական լինելը՝ *ni-gula՝ *geu- «ծռել» արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
մ. ն. գ.
kule «փոս, խոռոչ»
ՆԿՐՏԻԼ
«ջանալ, ձգտել»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նկրտումն
ՆՇԱՒԱԿ
(-ի, -աց)
«նպատակակետ, նախատինքի առարկա, նախատելի, խայտառակ, լավ նշանաձիգ»
Փոխառություն
ՆՇՈՂ
(-ի, -աց, -ից)
(նշոյլ, նշոյղ)
«շող, ցոլք, փայլ»
Ստուգաբանություն
Կազմված է նի- նախածանցով՝ շող (*շոյլ) արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 462
Տե՛ս նաեւ
ՆՇՏԻՐ
(-ոյ)
(նշտար)
«վիրաբուժական դանակ»
Փոխառություն
Աղբյուր՝ իրանական *ništir
Աղբյուր՝ պ. naštar
Աղբյուր՝ պ. našter
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նշտրակ
Մատենագիտություն
H. AG 206;
Աճ. ՀԱԲ 463
ՆՈՅՆ
I
նորին, նմին, նովին (-իմք), նոքին, նոցին, նոցուն (նոցունց), նոքիմբք (նոքումբք, նովիմբք), ուշ՝ -ի
«նույն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *no-
«դերանվանական արմատ»
-ին վերջածանցով (<*enes)
Բնիկ հնդեւրոպական՝ *no դերանվանական արմատից՝ -ին վերջածանցով (<*enes)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նոյնազգի,
նոյնաձեւ,
նոյնանուն,
նոյնաբունակ,
նոյնպէս,
նոյնչափ,
նոյնավարի,
նոյնքան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465
ՆՈՎԻԼԻՍԻՄՈՍ
(վրիպակով՝ նովերսիմոս)
«մի տիտղոս՝ ազնվագույն»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. νωβιλίσσιμος < լատ. nobilissimus
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 465-466
ՆՈՒԱԼ
(նըւալ)
«մլավել, հառաչել»
Բնաձայն
հ.-ե. արմատ՝ *neu-
«կանչել, գոչել»
Բնաձայն կազմություն: Սակայն երկրորդ իմաստի դեպքում հնարավոր է բուն հնդեւրոպական հիմք:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
nawate, nauti «կանչում է գոչում է»
ՆՈՒԱՂ
«նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *ual-
«ուժեղ լինել»
(անմիջական նախաձեւ՝ *ne-ual-)
*ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։