Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«եւ» որոնման արդյունք՝ 4539 բառահոդված · Էջ 210 / 454
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾՃԳԵԼ (ԲՀ) «°»
Անստույգ (թերեւս)
Թերեւս ծածկել բայի բարբառային ձեւը, որ տրված է ծղմճել բառի բացատրության մեջ՝ «... ծածկել, ծծգել» ձեւով:
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾԿ(Ր)ԱՒՈՐԻ (ծպաւոր) «Հրատ (Մարս) մոլորակ» (աստղաբաշխական)
Ծագումն անհայտ է
Անստույգ բառ: Ծպաւոր տարբերակը թերեւս իրոք ծոպաւոր-ի տարբերակն է:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՂԻ (-տոյ, -եաց) ((ծղիկ, ծղուկ, ծղին, ծղիկք), -եաց) «թեւ, թեւի վերնամաս (ուսագլխից մինչեւ արմունկ)»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *g'ēi- (անմիջական նախաձեւ՝ *g'ī-liio-)
Թերեւս կապ ունի ծիլ, ծեղ (ծիղ) բառերի հետ (տե՛ս) եւ ծագում է *g'ī-liio- նախաձեւից:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
Ծ(Ղ)ԽՆԻ (-ւոյ, -եաց) (ծխղնի, ծխանի, ծխնի), (ծղին, բրբ. ծխան) «ծխնի»
Անստույգ (թերեւս)
Թերեւս կապ ունի ծիղ բառի հետ (*ծղիխ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծխղնիլ, ծըղխնիլ, ծղխնել
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՂՆԻ «ալկիոն (թռչուն)»
Ծագումն անհայտ է
Ծագումն անհայտ է: Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *g'el- «պայծառ, զվարթ շողալ» արմատի հետ, որտեղից են ծաղիկ, ծիծաղ բառերը:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՂՐԻԴ (ծղրիթ, ծղրիտ) «ճպուռ»
Բնաձայն (թերեւս)
Թերեւս բնաձայնական կազմություն: Հմմտ. բրբ. ծղրալ «ծղրիդի ձայն հանել», այլեւ ծղրտալ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծղրիդահաւ, ծղրիդաձայն, ծղրիդային
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 463
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄԱԿ (-ի, -աց) «ծմակ, ստվերոտ տեղ»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *tem- «մութ»
Առայժմ հնչյունաբանորեն անբացատրելի է նմանությունը հնդեւրոպական *t-ով սկսվող *tem- «մութ» արմատից ծագող բառերի հետ, որ նկատվում է նաեւ ծմրիլ բառի դեպքում. սա զուգահեռ է թմրիլ բառին, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմակային, ծմականիստ, ծմականալ, ծմակին, ծմակեցուցանել, ծմակեցուցիչ, անծմակ
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄԻՆ «ծակ, շնչելու փոքր անցք»
Ծագումն անհայտ է
հ.-ե. արմատ՝ *tem- «կտրել»
Հազիվ թե հնարավոր է թմրիլ-ծմրիլ հարաբերությամբ հանգեցնել հնդեւրոպական *tem- «կտրել» արմատին:
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՄՐԻԼ «լքվել, վհատվել, տխրել»
Անստույգ (՞)
հ.-ե. արմատ՝ *tem- «շփոթված, թմրած»
Կապ ունի՞ թմրիլ բառի հետ, որ ծագում է հնդեւրոպական *tem- «շփոթված, թմրած» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծմրաբարձ, ծմրդել
Տե՛ս նաեւ
Էջ 365, սյունակ 1 Էջ 365
ԾՆՈՏ (-ի, -ից) (ծնօտ) «ծնոտ, եզերք, եզրազարդ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'enu- (անմիջական նախաձեւ՝ *g'enu- (կամ *g'enǝu-d°)) *-ատ ածանցով
Բնիկ հնդեւրոպական՝ *g'enu + -ատ ածանց (կամ *g'enǝu-d°):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծնոտաբակ, երկայնածնոտ
Նոր՝
ծնոտակալ, ծնոտափակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ. hánu
ավ. zanu
հուն. γένος
Մատենագիտություն
H. AG 456; Աճ. ՀԱԲ 466