Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«աղ» որոնման արդյունք՝ 5731 բառահոդված
· Էջ 210 / 574
ԽԱՂԱՎԱԹ
«մի բոյս»
Ծագումն անհայտ է
ԽԱՂԱՏԻԼ
««մոլորվել, գայթակղվել» (՞)»
Ստուգաբանություն (՞)
Կազմված է խաղալ բայից` հուն. բնագրի παιζου բառի հին «խաղալ» իմաստի օրինակով:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
παιζου «խաղալ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 321
ԽԱՂԱՒԱՐՏ
(-ի, -աց)
(խաղուարտ, խաւարտ)
«պալար, ուռուցք. քաղցկեղ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *kauəlā-
*k/kh անցմամբ եւ *l-ի դրափոխութեամբ կազմուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաւարտել,
խաղաւարտիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
καλα (<*καφελα) «ուռուցք»
հ. իսլ.
haull
հ. անգլ.
hēala «ճողուածք»
հայ.
խոյլ
բրբ.
խլիբ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 131
ԽԱՂԱՒԱՂ
«ծովաժայռեր, խութեր»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kel-
«բարձրանալ, ցցվել»
(անմիջական նախաձեւ՝ *khl- (*khəl-, *khol-))
կրկնաւոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κολωνη, κολωνος «բարձունք, բլուր»
լատ.
collis «բլուր»
լատ.
columen «գագաթ»
հ. անգլ.
hyll
անգլ.
hill
լիտվ.
kalnas «լեռ»
լատվ.
kalva «բլուր, գետակղզի»
ԽԱՂԱՍԱՄ
(-ի, -աց)
«վանդականդաղեր»
Անստույգ (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kolə-
«հյուսել»
*kh-ով ձեւ
Թերեւս կրկնաւոր խաղ արմատից, որ հազիվ թե կարելի լինի կապել հնդեւրոպական *kolə- «հիւսել» արմատի *kh-ով ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղխամետայ
ԽԱՂՃ
«կոշտ, կարծր բան, կոճիկ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kal-
«կոշտ, կարծր, պինդ»
(անմիջական նախաձեւ՝ *khal- *kal-)
*kal-no- «կոշտուկ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղճունք,
խաղճախուղճ,
խաղճմունք,
խողճմունք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
callum «կոշտուկ»
հ. իռլ.
kalatt «կարծր, կոշտ»
մ. իռլ.
calad «կարծր, կոշտ»
ԽԱՂՈՂ
«խաղող (որթ եւ պտուղ)»
Փոխառություն
Աղբյուր՝ հսն. խուռ. haluli
«մի պտուղ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղողադաշտ,
խաղողեփեաց,
խաղողաբեր,
խաղողենի,
խաղողիկ,
շնխաղող
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 426
ԽԱՂՈՒԱՐՏ
(խաղվարտ, խաղարտ)
«վարունգ, վարունգի հունդ` սերմ»
Անստույգ (թերեւս)
կապուած է խաղաւարտ բառի հետ` «պալար» ընդհանուր նշանակութեամբ
Տե՛ս նաեւ
ԽԱՂՈՒԿ
(խալուկ, խաւսկ, խախակ)
«քրքում»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ արաբ. xulūq
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 322
ԽԱՂՏ
I
«կոշտ, կոպիտ»
Բնիկ հնդեւրոպական (թերեւս)
հ.-ե. արմատ՝ *kal-
«կարծր, կոշտ»
k/kh անցմամբ` *khal-d > խաղտ
խաղճ բառի հետ միասին ծագում է հնդեւրոպական *kal- «կարծր, կոշտ» արմատից` k/kh անցմամբ` *khal-d > խաղտ։ հմմտ. խաղճախուղճ եւ խաղտախուղտ կրկնաւորները։ Աճառյանը (ՀԱԲ 2, 323) կապում է խաղտիք ցեղի (այստեղից` Խաղտիք երկիր) անվան հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղտալեզու,
խաղտաւուր,
խախտաւուր,
խաղտախուղտ
Մատենագիտություն
ՀԱԲ 323
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։