Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 312 բառահոդված (էջ 21/32)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՃՈՒՐ «ծառա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. majūr
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մուճրութիւն, մուճարապետ, մուճարատուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 357-358
Էջ 542, սյունակ 1 Էջ 542
ՄՐԳՈՒԶ (մրքուզ) (մրքուզ) «ստոր, նվաստ, անպետք»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 543, սյունակ 1 Էջ 543
ՄՐՄՈՒՌ «մռնչալ, աղմկել»
Ստուգաբանություն (բնաձայն)
պատկանում է հնդեւրոպական այն կրկնավոր բնաձայնական կազմությունների թվին, որոնց համար վերականգնվում են *mormor-, *murmur- նախաձեւերը՝ հայերենում երկրորդ բաղադրիչի առնմանությամբ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
murmurō
«մռնչալ, աղմկել»
գ.
murmel
«մրմնթալ, մռմռալ, կարկաչել» ըստ Պետերսոնի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 369
Էջ 553, սյունակ 1 Էջ 553
ՅԻՍՈՒՆ (յսուն), -ի, -ից, ուշ` նաեւ -ունց, -անց (յսուն) «հիսուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *penkwek'omt- «հիսուն» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յիսնամեան, յիսնապետ, յիսներորդ, յիսնակ, յիսնեակ, յիսնապետ, յիսնամեակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
paňčāçát
ավ.
pančāsat
հուն.
πεντήκοντα
Մատենագիտություն
H. AG 477; Աճ. ՀԱԲ 400
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱԽԱՀԵԼ (նախապետել) (նահատել) «ածել»
Ստուգաբանություն (անստույգ)
նախ-ով կամ նահ-ով աղավաղված կազմություն
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱԽԱՐԱՐ (-ի, -աց) «իշխանական մի աստիճան, իշխան, ավագանի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nāfadāra
հմմտ. պրթ. nhwðr, սողդ. nāfdār
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նախարարագունդ, նախարարակոյտ, նախարարապետ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420; Ջահ. ՀԼՊ 535
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱԿԵՐՏ ««հովվապետ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱՀԱՆԳ (-ի, -աց) «նահանգ, գավառ, շրջան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. nsng
Պերիխանյան, 1973, 500: Աճառյանը (ՀԱԲ 3, 422) բխեցնում է ասորերենից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նահանգական, նահանգապետ
Մատենագիտություն
Պերիխանյան 500; Աճ. ՀԱԲ 422
Էջ 560, սյունակ 1 Էջ 560
ՆԱՀԱՊԵՏ ((նախապետ), -ի, -աց) «գերդապետ, նախահայր, պապ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *nāfapet
հմմտ. ավ. nāfa «պորտ, ընտանիք», nafah «ընտանիք» եւ մ. պ. pet, pat > հայ. պետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նահապետական, նահապետութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
nāfa
«պորտ, ընտանիք»
մ. պ.
pet, pat
«հայ. պետ»
Մատենագիտություն
H. AG 220; Աճ. ՀԱԲ 422-423; Ջահ. ՀԼՊ 536
Տե՛ս նաեւ
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒ (-ու, -ի, -աց) «նավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nāu «նավ»
Հաւանական է համարւում նաեւ իրանական ծագման վարկածը, մանաւանդ որ նաւազ, նաւապետ բառերը ակնյայտօրէն իրանական ծագում ունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւել, նաւորդ, նաւակ, նաւակիկ, նաւագնացք, նաւագործ, նաւակալ, նաւահանգիստ, նաւապետ, ծանրանաւել, բացանաւել, նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
nau
հուն.
ναύς
լատ.
nāvis
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 433